Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

Այո, վարչական ռեսուրների օգտագործումը փաստ է. բավականին շատ արձագանքներ եղան մարզերից. Սոֆյա Հովսեփյան

Բոլոր չորս նախագահները, որոնք երկիրը հասցրել են այս կետին, պետք է կամ համախմբվեն կամ քաղաքական դաշտից մաքրվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Բոլոր չորս նախագահները, որոնք երկիրը հասցրել են այս կետին, պետք է կամ համախմբվեն և իր երկիրն իրենց ստեղծածից դուրս բերեն կամ պետք է ուղղակի քաղաքական դաշտից մաքրվեն և թույլ տան այն մարդկանց, որոնք որևէ կերպ չեն առնչվել իրենց հետ, իրենց կարողությունները ներդնեն և հինգ տարի ժամկետ վերցնեն երկիրն այս վիճակից հանելու համար»,- ասաց Հովսեփյանը։

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ինքն ահազանգեր է ստացել տարբեր մարդկանցից, որ իրենց հորդորում են մասնակցել մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքին։

«Այո, վարչական ռեսուրների օգտագործումը փաստ է և բավականին շատ արձագանքներ եղան մարզերից, որ նման հարցերով դիմել են և մարզպետերը և մարզերից ընտրված պատգամավորները և կազմակերպել են իրենց այսպես ասած հանրահավաքը։ Ահազանգներ ստացել եմ բոլոր տեղերից, որ իրենց հորդորում են գալ։ Ինձնից կարծիք են հարցրել, ես կարծիք չեմ ասել, որովհետև իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և իրենք պետք է որոշեն։ Եթե այսօրվա իշխանությունը, մերժելով մի վարքագիծ, շարունակում է նույն վարքագիծը ուրեմն՝ մենք նորից հասել ենք զրոյական կետի կամ ավելի վատ վիճակում ենք»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝Գլխավոր շտաբի և վարչապետի միջև եղած հակասությունների մասին պետք է բացատրություններ տան հենց իրենք․ «Այն, ինչ մենք տեսնում եք, կարծես թե առաջացավ «Իսկանդերի» չմտածված հայտարարությունների շղթայից հետո, բայց դա միայն արտաքին շերտն է»։

Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ յուրաքանչյուր մարդ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ է թե ընդդիմության պետք է փորձի ջանքեր ներդնել գերիներին վերադարձնելու համար։

«Այն, որ ընդդիմությունը գերիների հարցը շահարկելով փորձում է դիվիդենտներ վաստակել դա հասկանալի է, բայց երբ նույնն անում է իշխանությունը, դա արդեն անհասկանալի է։ Յուրաքանչյուր մարդ ինչքան ջանք կարող է ներդնել այս հարցին՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, պետք է դա անի։ Եթե Արթուր Վանեցյանը կարող է կարճ ճանապարհ գտնել և իր անձնական կապերով այդ հարցը լուծել, կարող է Կառավարությունից լիազորություն պահանջել և այդ հարցը լուծել։ Ես չեմ կարծում, որ եթե խոսքը գերիների մասին է, Կառավարությունը չի ունենա այնքան բարոյականություն, որ լիազորություն չտա»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ Փաշինյանի՝ «վերջ թավիշին» արտահայտությունը անարդյունք հնչում է արդեն երեք տարի։

«Երեք տարի շարունակ անգամ մանկապարտեզի երեխաների շուրթերից լսում ենք «վերջ թավիշին» արտահայտությունը։ Ծիծաղելի է, որ թավիշ գեղեցիկ բառը դարձել է այդքան անարժեքավոր։ Անկարողությունը թավիշի հետ մի շփոթեք։ Եթե չեն կարող բարձրաձայնած խոսքն ապացուցել, ուրեմն չունեն համապատասխան քննիչներին, դատախազներին, Ազգային անվտանգության մասնագետներին կամ ունեն, բայց չեն ցանկանում աշխատել, այսինքն՝ բավականին կառավարում չունեն այդ անձանց նկատմամբ, ուրեմն՝ անկարողունակ են»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Սոֆյա Հովսեփյանը վստահեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում իշխանությունն օգտագործելու է վարչական ռեսուրսներ․ «Ես վստահ եմ, որ և լինելու են վարչական ռեսուրսների կիրառում և այն արատավոր երևույթների կիրառումը, որոնք մենք հեղափոխության ժամանակ մերժել ենք»։