Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն. Էդմոն Մարուքյան
Խնդիրն այնքան է սրված, որ եթե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը ստորագրվի, խնդիրը չի լուծվելու: Իմ առաջարկը հետևյալն է, որ բանակին հանգիստ թողեն, մենք քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների և ժողովուրդը թող որոշի՝ ո՞վ է լինելու երկրի ղեկավար, ու նա էլ թող զբաղվի բանակի ապագա հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իշխանությունը երբեք չի ցանկացել արտահերթ ընտրություններ անել, նրանք բոլոր ամբիոններով ներկայացնում են սուտ տեղեկություն, որովհետև գիտեն՝ պարտվելու են: Իրենք ուզում են իրենց օպոնենտներին նստեցնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, նոր հետո կազմակերպել կամ չէ, քանի որ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու, իրենք կարող են անել միայն երկիրը քաոսի վերածել»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ իրենք ցանկացած կոմպրոմիսի պատրաստ են, միայն թե բանակին հանգիստ թողնեն. «Ցանկացված կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, ցանկացած հուշագիր ստորագրում եմ, կցրի՞: Իշխանությունը սուտ պատրվակներ է բերում, ինքը առանց նախապայմանների կցրի՞ խորհրդարանը»,- ասաց նա:
Հարցին, թե դուք ասել եք՝ հուշագիր կստորագրեք, Մարուքյանը պատասխանեց. «Համաձայն եմ, պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնի, որովհետև դա հղի է երկրում ցնցումներով»:
Մարուքյանը ընդգծեց, որ այն հակադրությունը, որը Փաշինյանը տանում է, կարող է ծանր հետևանքներ ունենալ, այդ պատճառով ինքը այդ իրավիճակից դուրս գալու համար ելք է առաջարկում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են