Հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն. Արթուր Վանեցյան
Հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական, մաքսային, հարկային մարմիններից, բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված և եկել են այստեղ քննարկելու և միասին հասկանալու իրենց մասնակցությունը ճգնաժամից դուրս գալու համար. Բաղրամյան պողոտայում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե ի՞նչ որոշում է կայացվել, Վանեցյանն ասաց, որ քննարկումը դեռ շարունակվում է. «Կա ֆիքսված փաստ, որ երկրում ճգնաժամ է, և բոլորս մեր ուժերը, փորձը, հեղինակությունը պետք է գործադրենք՝ այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար»:
Անդրադառնալով փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանը և այն վերադարձրեց, Վանեցյանն ասաց, թե դա նշանակում է, որ նախագահն օգտագործեց իր սահմանադրական լիազորությունները և որպես Սահմանադրության պահպանող այն իրականացրեց, ինչը շատ ողջունելի է:
Հարցին, թե վաղը մարտի 1-ն է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք և երթ է հրավիրել, արդյոք հնարավոր են բախումներ, Վանեցյանը պատասխանեց. «Հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են և նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն: Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ, երկու կողմերը շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառեն, բռնությունն անթույլատրելի է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են