Կարո Փայլանը դատապարտել է հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցելու որոշումը
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Վանում հանրային լողափում հայկական գերեզմանի վրա զուգարան հանդերձարան կառուցելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
Քրդական HDP-ի կայքում տեղ գտած հայտարարության մեջ Կարո Փայլանը նշել է, որ Վան նահանգի Արտամեդի նշված հատվածը պատմական տարածք է, որտեղ գտնվում են ուրարտական հուշարձաններ։ Նա նաեւ հիշեցրել է, որ 100 տարի առաջ այդ վայրը հայերով խիտ բնակեցված Խորգոմ գյուղն է եղել։
Փայլանը դատապարտել է իշխանությունների կողմից ժամանակավոր նշանակված Վանի ու Արտամեդի քաղաքապետերի որոշումները՝ հայկական գերեզմանի վրա հանրային լողափը սպասարկող զուգարան ու հանդերձարան կառուցելու որոշումը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը