Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է ստեղծված «իրողությունների ճիշտ գնահատականից». Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատումից կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծապես կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից», - ասել է նա:
Ըստ նրա՝ Ադրբեջանն «այսօր իսկապես պատրաստակամություն է ցուցաբերում՝ ատելության ու առճակատման էջը փակելու եւ տարածաշրջանի համար ապագա կերտելու հարցում»: «Իրականում մենք արդեն անցել ենք դրան: Մենք ձեռնամուխ ենք եղել վերականգնողական աշխատանքներին, նախագծերի իրականացմանը, որոնք օգտակար կլինեն ողջ տարածաշրջանի համար և արդյունքում կծառայեն կայունությանն ու կանխատեսելիությանը: Հետեւաբար, կարծում եմ, որ պետք է բոլորս՝ կառավարությունները եւ միջազգային կազմակերպությունները, գնահատեն նոր իրողությունները եւ ծրագրեն իրենց քայլերը՝ ուղղված խաղաղության պայմաններում համագործակցության եւ համակեցության դրական հնարավորություններին»:
Նա նշել է, որ տարածաշրջանում երկար տարիներ սպասումներից հետո խաղաղություն է հաստատվել, և այն պետք է լինի երկարաժամկետ ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը