Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ. Արման Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ։ Այս մասին իր ֆեսբուքյան գրառման մեջ նշել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։
«Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ ընկեր Իշխան Սաղաթելյանի և մյուս քաղաքական և հասարակական գործիչների հետ տեղի ունեցածը։ Նման մոտեցումն ընդդիմադիրների հանդեպ խոսում է այս իշխանությունների անբարոյականության և վախի աստիճանի մասին։
Տարիներ շարունակ, որոշ գաղափարական տարաձայնություններ ունենալով հանդերձ, մշտապես եղել եմ այն քաղաքական գործիչների կողքին, ովքեր քննադատել են իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը։
Այսօր էլ աջակցում եմ նրանց և ներկայիս իշխանության այս վարքագիծն անթույլատրելի եմ համարում։ Բոլոր ժամանակներում դատապարտելի են նման գործողությունները և կրկնակի աններելի են հատկապես այն իշխանությունների օրոք, որոնք պետության կառավարման ղեկին են հայտնվել` փողոցային պայքարի ճանապարհով, և մշտապես հենց իրենք են ընդդիմացել ոստիկանական ուժի կիրառմանը։
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ։
Սխալ է այն գիտակցումը, որ նա կարող է շարունակել պաշտոնավարել։
Նրա հեռացումն անխուսափելի է»,– գրել է նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են