Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել. Հայտարարություն

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«2021 թ․ փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 13 նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գործող դրույքաչափերը միջինում ավելացնել մինչեւ չորս անգամ։ Դրույքաչափերի ավելացումը, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն փաստարկներով, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցում են դատարանի կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները, գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը եւ դատարանները անհիմն ծանրաբեռնված են։

Համեմատած գործող կարգավորումների՝ դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների, սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվել են այնչափ, որ կասկածի տակ է դնում դատական պաշտպանության, արդար դատաքննության եւ դատարանի մատչելիության իրավունքների արժեքաբանական նշանակությունը։

Այսպես՝ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է պետական տուրքի չափ՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, այսինքն՝ գործող կարգավորման համեմատ նվազագույն չափը ավելացվել է 4 անգամ, ինչը, մեր կարծիքով, խոչընդոտ է հանդիսանում փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար եւ հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։ Ոչ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի վճարման պարտավորություն, ինչը, գործող կարգավորման համեմատ, ավելացվել է շուրջ 5 անգամ։ Նման ավելացումներ նախատեսվել է նաեւ վերադաս դատարաններ ներկայացվող բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի նկատմամբ։ Վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ։ Ստացվում է, որ համեմատած նախկին կարգավորման, եթե անձը ձեռնամուխ էր լինում երեք ատյաններում իր իրավունքների դատական պաշտպանությանը՝ դրամական պահանջ ներկայացնող հայցապահանջով, ապա պարտավոր էր վճարել հայցապահանջի ընդամենը 8 տոկոսը, իսկ ներկայիս կարգավորումների դեպքում՝ 12 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար` բազային տուրքի տասնապատիկի փոխարեն 30-ապատիկը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաեւ՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը եւ թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը (10 հուլիսի 2018 թվականի ՍԴՈ-1423):

Դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի չափը ուղղակի կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության իրավունքի տարր համարվող դատարանի մատչելիության սահմանադրաիրավական սկզբունքից, որի հաշվառմամբ պետական տուրքի չափազանց բարձր շեմը դիտարկվում է որպես «գործնական հնարավորության բացակայություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին», վերածվում է իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի, խաթարում է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը եւ կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության սկզբունքի խախտման։ Ավելին՝ այն իրենից ներկայացնում է պայման, որը ոչ թե՝ ստորադասվում, այլ գերակայում է դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքների նկատմամբ։

Բացասական ենք գնահատում Նախագծով սահմանված պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաեւ պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ եւ դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։

Հայտնում ենք, որ Նախագծի՝ արդարադատության մատչելիության իրավունքին խնդրահարույց լինելու վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել նաեւ ներքոնշյալ պետական մարմինները․

Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժին․ «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, կարծում ենք, նպատակահարմար է պետական տուրքի դրույքաչափերի աստիճանաբար աճող մեխանիզմ սահմանել»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (06.07.2020թ. թիվ ՍՊ//18456-2020 գրություն)․ «Նախագիծը կարող է խնդրահարույց լինել նաեւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսացող արդարադատության մատչելիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ հստակ նշված չէ, թե դատարան ներկայացվող հայցերի եւ (կամ) բողոքների համար զգալիորեն բարձր պետական տուրքի չափ սահմանելը ինչով է հետագայում նպաստելու դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը»:

Գլխավոր դատախազությունը (10.07.2020թ. թիվ 04/20/16862-2020 գրություն)․ «Պետական տուրքը չպետք է բարձրանա այնքան, որ արդյունքում ոչ համաչափ սահմանափակվի կամ որոշ դեպքերում նույնիսկ արգելափակվի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքի իրացումը»:

Պաշտպանության նախարարությունը (13.07.2020թ. թիվ ՊՆ/510/2183-2020 գրություն)․ «Առաջարկում ենք նախագիծը լրացուցիչ քննարկել Սահմանադրության 61-րդ եւ 78-րդ հոդվածների լույսի ներքո` նկատի ունենալով, որ պետական տուրքի չափերիէական բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ անձանց` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորության վրա, որի բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ դատարանների մատչելիության իրավունքը»:

Մարդու իրավունքների պաշտպանը (20.07.2020թ. թիվ 01/13.7/3288-20 գրություն)․ «Ստացվում է, որ նախագծային լուծումներով առաջարկվող դրույքաչափերը զգալիորեն մեծանում են, ինչն առաջ է բերում մտահոգություն առ այն, որ դրանք կարող են հանգեցնել անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման»։

Հայաստանի բանկերի միություն (Կենտրոնական բանկի 23.07.2020թ. թիվ 15.1-06/000675-20 գրության կից)․

«Պետական տուրքի գործող դրույքաչափերի Նախագծով նախատեսված ավելացումը մեծ չափերով, մեր կարծիքով կարող է սահմանափակել դատարան դիմելու իրավունքը, այսպիսի փոփոխությունը կարող է դիտարկվել որպես արդարադատության մատչելիության սկզբունքի էական թուլացում»:

Փաստաբանների պալատ (13.08.2020թ.-ի թիվ 01/01/1355-20 գրություն). «Էական ռիսկ է առաջացել, որ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացմամբ կսահմանափակվի անձի դատական պաշտպանության ներառյալ դատարանի մատչելիության իրավունքը՝ նվազեցնելով նաեւ երկրի իրավական անվտանգության մակարդակը»: