Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով փետրվարի 23-ի դատական նիստը տեւել է կես ժամից պակաս եւ ամբողջությամբ նվիրվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի նիստում Ալեքսանյանը դատարանին խնդրել էր հաջորդ նիստը փետրվարի 23-ին չնշանակել, քանի որ այդ ժամին ինքը նիստի պետք է մասնակցի Վերաքննիչ դատարանում, ընդ որում՝ ուղղակիորեն դատավոր Աննա Դանիբեկյանին առնչվող գործով: Դատավորն անտեսել էր խնդրանքը եւ նիստը նշանակել նշված օրը:

Նիստն ուշացումով սկսելով եւ 20 րոպեանոց ընդմիջում հայտարարելով՝ պարզելու համար Ալեքսանյանի գտնվելու վայրը, դատավոր Աննա Դանիբեկյանը, նիստը շարունակելով, հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի նիստը չի կայացել, ուստի Ալեքսանյանը հանգիստ կարող էր դատարան ներկայանալ, ասենք՝ 13:20-ին: Այս կապակցությամբ դատավորը հայտարարեց, որ փաստաբանի բացակայությունն անհարգելի է համարում եւ նրա պահվածքը կքննարկվի հաջորդ նիստում:

Դատավորը կողմերին հնարավորություն ընձեռեց դիրքորոշում հայտնելու իրավիճակի վերաբերյալ:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը օգտվելով ընձեռված հնարավորությունից եւ կարգի խախտմամբ՝ փաստաբան Ալեքսանյանին մեղադրեց չարամտության մեջ, որից հետո ավելի հեռու գնաց եւ հայտարարեց, որ նման պահվածքը պաշտպանական կողմի վարքագծի տարրերից մեկն է: Նա հայտարարեց, որ այս կապացությամբ մեղադրող կողմը հաջորդ նիստին կոնկրետ միջնորդություն կներկայացնի:

Ասվածը հարուցեց պաշտպանական կողմի վրդովմունքը: Փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ անընդունելի է Ալեքսանյանի բացակայությանը գնահատականներ տալը: Իսկ այն փաստը, որ նա դեռեւս մեկ շաբաթ առաջ խնդրել էր նիստը չնշանակել փետրվարի 23-ին, ինչպես նաեւ նախօրեին կրկնել էր հաղորդագրությամբ, որ չի կարող նիստին մասնակցել, վկայում է բարի մտադրությունների եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի մասին:

Փաստաբան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե դատավորը ինչո՞ւ նիստը մեծ ուշացումով սկսեց: «Արդյոք ոչ ա՞յն պատճառով, որ արհեստականորեն իրավիճակ ստեղծի, որի դեպքում Էրիկ Ալեքսանյանը կկարողանար նիստին հասնել, որ հետո նրան մեղադրի: Դատարանը որտեղի՞ց գիտեր, որ Վերաքննիչ դատարանում նիստը չի կայանալու: Թե՞ դրան ինքն էլ է մասնակցել»,- հարցեր հնչեցրեց Միհրան Պողոսյանը: Նա միաժամանակ արձանագրեց, որ դատարանն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակում: Եթե դատարանը ականջալուր լիներ փաստաբանի խնդրանքին, իրավիճակը այլ կլիներ: «Ալեքսանյանը ժամը 13-ին դատարանում չի եղել հարգելի պատճառով»,- ամփոփեց Պողոսյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն անհրաժեշտ համարեց պարզաբանել դատախազի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքի հարցը: «Դա անընդունելի է: Կարծում եմ, որ դատարանն ինքը պետք է դիտողություն աներ դատախազին, որպեսզի նման գնահատականները չտարածվեն ամբողջ պաշտպանական կողմի վրա: Կամ դատարանը պետք է բարձրացնի այս հարցը, կամ դատախազը պետք է ապացուցի ասվածը»,- պահանջեց փաստաբանը: Դատավորը հատուկ կրիմինալ չտեսավ դրանում եւ ասաց, որ կողմերն ազատ են արտահայտել իրենց կարծիքը, սակայն փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պահվածքի քննարկումներ չեն լինի նրա բացակայությամբ:

Փաստաբան Հայկ Ալումյանը ենթադրեց, որ դատախազի հայտարարությունը թելադրված է տեսախցիկների առջեի իրենց ցույց տալու ցանկությամբ, քանի որ այն ներկաներին դա ոչինչ չի ասում: Դիմելով դատավորին` փաստաբանը նկատեց. «Դուք մեզ հրավիրել եք 13 ժամով, առանց որեւէ պատճառաբանության սպասել ենք 30 րոպե: Ամեն րոպե օրինական իրավունք ունեինք լքել դահլիճը: Այնուամենայնիվ, համբերատար սպասել ենք: Դուք պարտավոր էիք սկսել նիստը, ապա` հետաձգել: Դուք կարող էիք անել ամեն ինչ, բացի մի բանից` չսկսել նիստը: Ինչ է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում: Ես կարող եմ մեծ հավանականությամբ ասել, որ այնտեղ նիստը ձխողելու համար քայլեր են ձեռնարկվել: Օրինակ, այդ նպատակով դատախազն ու քննիչն այնտեղ չգնացին: Դուք նույնպես այնտեղ չգնացիք` չնայած կողմ եք հանդիսանում:

Դարձյալ խոսքի իրավունք ստանալով` դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ցավով հայտարարեց, որ «ստացվում է, որ դատարանն է մեղավոր», եւ խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել «տեսախցիկների առջեւ»: Դատախազ Պետրոս Պետրոսյանն ափսոսանք հայտնեց, որ պաշտպանական կողմից ոչ ոք մտահոգություն չհայտնեց, թե ինչու նիստը չկայացավ: Ի պատասխան, փաստաբանները հիշեցրին ակնհայտի մասին. պատճառների քննարկումը չի կարող տեղի ունենալ փաստաբան Ալեքսանյանի բացակայության պայմաններում:

Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ փաստաբանը դիմել էր դատարան Արմեն Գեւորգյանի` երկրից դուրս գալու կապակցությամբ: Ի սկզբանե ուղեւորությունը նախատեսվում էր փետրվարի 17-ին, եւ փաստաբանը հրատապ նիստ էր խնդրել միջնորդության քննության համար: Դատարանը մերժել էր: Փաստաբանը երկրորդ անգամ էր դիմել, որպեսզի Գեւորգյանը կարողանա մեկնել փետրվարի 24-ին, եւ կրկին դատարանը մերժել էր: Փաստաբանը բողոքարկել էր դատարանի անգործությունը: «Իսկ այժմ նա բացակայում է: Դատարանը կասկածներ ունի, որ միջնորդությունների նպատակն այն չէ, ինչի մասին հայտարարվել է»,- ասաց դատավոր Դանիբեկյանը` խոստանալով քննել նաեւ այս հարցը:

Արմեն Գեւորգյանը խոսքի իրավունք խնդրեց եւ հետաքրքրվեց, թե ինչու դատարանը չի ներկայացնում ամբողջ ճշմարտությունը: «Փետրվարի 16-ին դատարանը չլսեց միջնորդությունը, ուստի եւ խնդրեցին արտահերթ նիստ նշանակել: Նույն օրն Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց Ձեզ, որ ինքը չի կարող մասնակցել փետրվարի 23-ի նիստին: Մենք երկու անգամ դիմել ենք Ձեզ` նիստ անցկացնելու խնդրանքով»,- հիշեցրեց Գեւորգյանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 13:00-ին: