Ռուսական ԶԼՄ-ները գրել են այսօր Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի մասին
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը գրել է, որ Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի անդադար գործողություններ սկսելու մասին, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել:
Հայաստանի ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ 2020-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո, ըստ որի՝ տարածաշրջանի մի քանի շրջաններ անցել են Ադրբեջանին, նշում է «Ինտերֆաքսը»:
«Նոն-ստոպ» ցույցերի մեկնարկի մասին գրել է նաեւ РБК-ն:
«Այս պահից մենք սկսում ենք բողոքի անդադար ակցիաներ: Մենք քաղաքի կենտրոնում բաժանվում ենք չորս ուղղությունների եւ շարունակում ենք անհնազանդության գործողությունները: Քաղաքը պետք է կաթվածահար լինի»,- «Հայրենիքի փրկության շարժում»-ի համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքերն է մեջբերում լրատվական գործակալությունը:
Իր հերթին, «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Հայաստանում պարբերաբար անցկացվում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցեր, որոնք սկսվել են 2020-ի նոյեմբերին Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո:
«Նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը վարչապետի պաշտոնում առաջադրել են երկրի կառավարության նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Դեկտեմբերի վերջին Փաշինյանը քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Սակայն հետագայում իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունների հանրային պահանջ չկա»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ օրը ավարտել է բազմահազարանոց հանրահավաքը հանրապետության հրապարակում, որի մասնակիցները փակել են մայրաքաղաքի մի քանի փողոցներ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են