նիկոլի սազանդար Վահագն Խաչատրյանը կամ երբ հատում են բարոյականության սահմանը
Բանակ վարկաբեկողը, նիկոլի հրահանգով կամ նիկոլի հաստ աղիքը մտնելու ճանապարհին բանակին պարտության համար մեղադրողը, առնվազն, բարոյականության հետ լուրջ խնդիրներ ունի: Հինգ հազար զինվորի արյան վրա կանգնել եւ հայտարարել, թե մենք բարձր պատրաստականության բանակ չենք ունեցել, նույնն է, որ վերցնես եւ ծնկի եկած համբուրես Ադրբեջանի դրոշը: Ոչ անհայտ Վահագն Խաչատրյանը հենց այդպես էլ վարվել է: Ըստ օդում կախված լուրերի, Վահագն Խաչատրյանը նման միմոսությամբ է զբաղվում ոչ անհայտ գործարար Խաչատուր Սուքիասյանի անմիջական հրահանգով:
Ստորության գագաթնակետն այն է, որ նույն Վահագն Խաչատրյանն առանց ամաչելու, առանց գետինը մտնելու բարբաջում է, թե բանակում դրական փոփոխություններ տեղի են ունեցել միայն 2018-ից: Իսկապես, մարդ ի՞նչ բարոյական անկման մեջ պետք է լինի, որ նման հայտարարություն անի: Ու եթե նրա պատվիրատուին եւ հենց իրեն թվում է, թե սա հենց այնպես մարսվելու է, ապա սխալվում են:
Բանակի ողնաշարը կոտրեցին հենց 2018-ից սկսված գործողությունների եւ որոշումների հետեւանքով: Սա ակնհայտ է եւ հիմա նիկոլին սազանդարություն անելով պնդել հակառակը, ապա նշանակում է առնվազն լինել անմեղսունակ:
Անբարոյականության, ստախոսության եւս մեկ օրինակ. նույն Վահագն Խաչատրյանն ասում է, թե Հայաստանը հնարավորություն է ունեցել դառնալ գազի արտահանման տրանզիտ երկիր, բայց իբր Ռոբերտ Քոչարյանն անձնական շահերից ելնելով խափանել է այդ ծրագիրը: Նման պնդում անողն առնվազն հավասարվում է ֆեյսբուքում նիկոլի գովքն անող տարեց կանանց լուսանկարով տգետ ֆեյքերին: Այստեղ այլ մեկնաբանություն անելն իսկապես անիմաստ է: Պարզապես Վահագն Խաչատրյանի այս ակտիվությունը ստիպում է հիշել, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո շատերը ձերբակալվեցին, կալանավորվեցին, դատվեցին, բայց նա անգամ չհարցաքննվեց: Այդ ի՞նչ ծառայություններ է մատուցել, որ նման արտոնյալ վիճակում է:
Ցավն այն է, որ այս մարդը նաեւ քաղաքապետ է եղել, իսկ ընդամենը երկու տարի առաջ որպես էքսպերտ ասում էր, թե Կարգին Հայկոն ամենալավ քաղաքապետն է լինելու:
Ուզում ենք Վահագն Խաչատրյանին հորդորել խոսել համառորեն պտտվող այն լուրերին, ըստ որի, իր բոսս Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով զբաղվող Ran oil ընկերությունը եւ արագ տեմպերով մենաշնորհ է հաստատում ոլորտում:
Ավելին, ասում են, որ նույն Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն ստուգումներով եւ տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին: Բացի այդ, Սուքիասյանը ցանկանում է մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքի սեփականատերերից ավելի թանկ գնով ձեռք բերել վարձակալման իրավունքը:
Վահագն Խաչատրյան, խոսիր սրա մասին: Իրոք, չի կարելի մի ամբողջ կյանք ապրել եւ ճերմակ մազերով ոտնատակ տալով թափված արյունը, բարոյականությունը, կատարել ինչ-որ մեկի, կամ ինչ-որ խմբակի պատվեր:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն