Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ նոր առևտրային համաձայնագրեր կստորագրեն. լրատվամիջոցներ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
«Այցը տեղի է ունենում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով: Փետրվարի 18-ին այցի շրջանակներում Ասադովը հանդիպում կունենա Օքթայի հետ, այնուհետև նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշում է թերթը:
Բացի այդ, Ասադովը և Օքթայը կմասնակցեն փետրվարի 19-ին կայանալիք տնտեսական համագործակցության թուրք-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին:
«Հանդիպմանն ընդառաջ կկայանա թուրք-ադրբեջանական գործարար համաժողովը, որին կմասնակցի երկու երկրների մասնավոր հատվածի 150 ներկայացուցիչ: Օքթայի և Ասադովի, այնուհետև պատվիրակությունների կազմով բանակցություններից հետո Թուրքիայի նախագահի նստավայրում երկու երկրների միջև համաձայնագրեր կստորագրվեն», - ասվում է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, Anadolu-ն, վկայակոչելով նախագահի աշխատակազմի սեփական իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ պետական և մասնավոր հատվածներում երկու երկրների միջև առևտրային համաձայնագրերի ընդհանուր արժողությունը կարող է գերազանցել 100 միլիոն ԱՄՆ դոլարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը