Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ

Ռոբերտ Քոչարյանը ճգնաժամային կառավարման թերեւս լավագույն ղեկավարներից մեկն է. Էդգար Ղազարյան

Ռոբերտ Քոչարյանը ճգնաժամային կառավարման թերեւս լավագույն ղեկավարներից մեկն է, որովհետեւ նա իր բաժին պատերազմում, երբ առաջին պատերազմի ժամանակ ղեկավարել է Պաշտպանության պետական կոմիտեն, ապահովել է հաղթական ելք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը

«Դրանից հետո ստանձնել է ՀՀ ղեկավարումը՝ երկրի համար ամենածանր շրջանում՝ պատերազմի հետեւանքներով, երկրաշարժի հետեւանքներով,քայքայված տնտեսությամբ, ներքաղաքական մեծ լարվածությամբ: Նա իր հաջորդին հասնել է բոլորովին այլ ցուցանիշներով, թե քաղաքական, թե տնտեսական, թե արտաքին քաղաքական առումներով: Սկզբունքորեն այլ երկիր է նա թողել իր հաջորդին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Էդգար Ղազարյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումներից մեկն անգամ բավարար է ոչ միայն նրան իշխանությունից հեռացնելու, այլ պատասխանատվության ենթարկելու համար:

Հիմա շատերը հրաժարականի հարց են դնում, բայց հրաժարական տալիս են լրիվ այլ հանգամանքների ժամանակ: Նա պետք է հրաժարական տար, երբ իր կինն ուղեկցում էր իրեն Շվեյցարիա այցի ժամանակ, երբ այցի ծրագրով նրա կնոջ համար ոչինչ նախատեսված չէր: Դա կոռուպցիայի ուղիղ դրսեւորում է: Ինչու է տրվել արտոնություն մի լրատվամիջոցի գլխավոր խմբագրի, ու տրված չէ մյուս խմբագիրներին: Սա հրաժարականի պատճառ է: Վարչապետի տիկնոջ մասնավոր այցելությունը ԱՄՆ պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, ցանկացած նորմալ երկրում վարչապետի հրաժարականի պատճառ է: Երբ որ պետական միջոցներ են ծախսվում, իսկ հարցմանն էլ պատասխանում են, թե կատարված ծախսերը պետական գաղտնիք են, սա պաշտոնյայի հրաժարականի պատճառ պետք է լինի: Իսկ մենք էսօր հրաժարական ենք պահանջում մի ղեկավարից, որի կայացրած որոշումների հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել:

Ես տպավորություն ունեմ, որ մենք ողջ հասարակությամբ դարձել ենք հոգեկան հիվանդներ: Մենք նորմալ ենք վերաբերվում երեւույթների, որը ոչ մի պարագայում չի կարելի նորմալ համարել»:

Նա կոչ արեց բոլորին, որոնք 2018-ի ապրիլի 23-ին եղել են Հանրապետության հրապարակում, թողնեն իրենց բոլոր գործերը ու փետրվարի 20-ին գան, կանգնեն այնտեղ, որտեղ եղել են 2018-ի ապրիլի 23-ին:

«Իրենք պետք է գան ու պատասխան պահանջեն այն մարդուց, որը մեղավոր է այս իրավիճակի համար: յնտեղ պետք է ինձ համար տեղ չլինի կանգնելու, որովհետեւ դա իմ տեղը չի գնալ ու իրենց սխալն ուղղել: Ինքը պետք է համարձակություն ունենա՝ իջնի առանց թիկնազորի, մտնի հասարակության մեջ»,-ասաց նա: