Փորձագետ. Հայաստանում աղքատության ցուցանիշները մոտեցել են 30 տոկոսի
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը 2020 թվականը ներկայացրեց որպես ծաղկման տարի՝ չնայած երկրում աղքատության ցուցանիշները մոտեցել են 30 տոկոսի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նա պարզաբանեց, որ եթե 2018 թվականին աղքատության մակարդակը կազմի 23,5 տոկոս, ապա 2019-ին այդ ցուցանիշը կաճի մինչեւ 26,5 տոկոս:
Նրա խոսքով՝ այն ծրագրով, որով այսօրվա իշխանությունն իշխանության է եկել, խոսվում էր այն մասին, թե իրենք երջանկություն կբերեն, շատ ներդրումներ կլինեն, տնտեսությունն ուղղված կլինի արտահանմանը, իսկ նպաստների փոխարեն մարդիկ կսկսեն աշխատավարձ ստանալ:
«Սակայն իրականությունն ավելի վատ է: 2017-2019 թվականներին արտահանման տեմպերը նվազել է 2,5 անգամ, սկսվել է ներդրումների չդադարող արտահոսք, 2019-ին կապիտալ ծախսերը նվազել են 60 տոկոսով, ՀՆԱ ցուցանիշները կրճատվել են, պետական պարտքը դրամային արտահայտմամբ աճել է 20 տոկոսով, դոլարային արտահայտմամբ՝ 16 տոկով: Ներկայիս իշխանության օրոք պետական պարտքն աճել է 1,9 մլր դոլարով, եւ եթե նրանք չհեռանան, ՀՆԱ ցուցանիշները կհավասարվեն պարտքի ցուցանիշներին: Բացի այդ, խորանում է պարենային անվտանգության խնդիրը: Եկամուտի կրճատման ֆոնին կաճեն գները, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են ավելի քան 10 տոկոսով: Ամեն ինչ տանում է նրան, որ կլինեն ժողովրդագրական խնդիրներ: Լուրջ միգրացիոն արտահոսքի համար միակ իրական զսպող մեխանիզմը անկումներն ու սահմանափակումներն են»,-նշեց փորձագետը:
Ավետիսյանը նկատեց, որ պետության համար այս իշխանության անգործությունն ավելի շահավետ է, քան ինչ-որ քայլեր: Այս մասին վկայում են 1 մլրդ դոլարի չափով ներդրումների եւ ադրբեջանական ու թուրքական տնտեսության հետ ինտեգրման մասին էկոնոմիկայի նոր նախարարի հայտարարությունները:
Անդրադառնալով ԿԲ գործունեությանը՝ տնտեսագետը պարզաբանեց, որ առանց ներդրումների արժութային շուկայում օպերացիաները ոչինչ չեն լուծի, դա ընդամենը մեր ռեզերվների փոշիացումն է, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ բիզնեսի համար վարկերի բարձրացման:
Իսկ ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ապա նրա խոսքով՝ դրանք պետք է վերադարձվել բյուջե:
Նրա գնահատմամբ՝ պետական պարտքը կարող է մոտենալ 10 մլրդ դոլարի, դրամի դեւալվացիան կշարունակվի, ծայրաստիճան աղքատությունը կխորանա: Այդ ամենը կհանգեցնի հումանիտար աղետի, եթե իշխանափոխություն տեղի չունենա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են