Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել, եթե մտել է պայքարի մեջ, ուրեմն՝ այն հաջողությամբ ավարտելու է․ Ա․ Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել, վստահ եղեք, որ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն՝ այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառանոլով ՀՀ երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու և ԱԺ ընտրություններում հաղթելու մասին հայտարարությանը։

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է՝ Քոչարյանը միայն մի բան ունի կրելու՝ պատասխանատվություն, Վարդանյանն արձագանքեց․ «Պատասխանատվություն, իրավական պատիժ կրելու է այս իշխանությունը այն կործանանար հետևանքների համար, որ ունեցել է մեր պետականությունը, երկիրը, Արցախը»,-ասաց նա։

Վերջինս նշեց՝ այսօրվա իշխանության մեջ, կառավարության կազմում բազմաթիվ են «նախկինները»։ «Եթե նայեք այսօրվա իշխանության կազմը, հատկապես վերջին ամիսներին համալրված կազմը, որոնց ես անվանում եմ «բեսպիլոտնիկներ», մեջները մարդ չկա, բայց վնաս են տալիս, կտեսնեք, որ բազմաթիվ ոլորտներում մարդիկ են գալիս պաշտոնի, որոնք չափից դուրս նախկին են»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ երբ 2,5 տարի առաջ դուրս եկավ ՀՅԴ-ից և հայտարարեց, որ չի ընտրելու Փաշինյանին, քանի որ արյուն է տեսնում, արդյո՞ք նկատի է ունեցել Արցախի պարտությունը, Վարդանյանն արձագանքեց՝ այո։

Դիտարկմանն էլ, թե իշխանությունը պնդում է, որ նախկիններից է ժառանգություն ստացել արցախյան խնդիրը, և անխուսափելի էր պարտությունը, Վարդանյանն արձագանքեց՝ դա հերթական սուտն ու մանիպուլյացիան է։ «Նախկինների՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք մենք կարողացել ենք ազատագրել Արցախը, ունենալ ուժեղ բանակ, 2,5 տարին բավական էր այս ձախողվածների, անկարողների, անհայրենիքների համար, որ քանդեին ամբողջ ունեցածը։ Եղել են թերություններ, բայց ինչ արել են սրանք, թերություններ չեն»,-ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ իշխանությանը հեռացնելու համար լինելու է համախմբում․ «Դավաճաններին դավաճանելը դավաճանություն չէ, ընդհակառակը՝ դավաճանի կողքին կանգնելն է դավաճանություն։ Հետագա դատավարությունը ցույց կտա՝ իրավական առումով դավաճանություն եղե՞լ է, թե՞ չի եղել, բայց այս ողբերգությունից հետո, այս երեք ամիսների ընթացքում կառչել աթոռից և հրաժարական չտալ, բունկերներում թաքնվել, պատսպարվել ուժային կառույցների հետևում, արդեն դավաճանություն է ՀՀ-ի և մեր պետականության հանդեպ»,-ասաց նա։

Հարցին՝ Սերժ Սարգսյանի ո՞ր խոստման դիմաց է կանգնեցվել Ապրիլյան պատերազմը, Վարդանյան արձագանքեց․ «Իսկ դուք որտե՞ղ եք տեսել, որ Սերժ Սարգսյանը խոստում է տվել։ Եթե հիշում եք այդ օրերի խրոնիկան, ընդհակառակը, Ադրբեջանն էր դիմել Մոսկվային՝ խնդրելով դադարեցնել»,-ասաց նա։