Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Կա՛մ Փաշինյանի ղեկավարությամբ ՀՀ-ն գլորվում է անդունդը, ոչնչացվում է, կա՛մ գնում է նրան հեռացնելու ճանապարհով և փորձում է ուղղել կոտրված ողնաշարը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությունն արեց պարզ պատճառով․ առաջին պատճառն այն էր, որ նա, այդ մասին խոսելով, երկրում օրակարգը փոխեց, կրքերը հանդարտվեցին, մարդկանց մոտ առաջացրեց սպասում՝ քաղաքական ճանապարհով խնդրի լուծման վերաբերյալ, և մեծ լարվածությունը թուլացավ դրանով։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման, այնուհետև՝ դրանց անհրաժեշտությունը չլինելու մասին իշխանությունների հայտարարություններին։

«Եղան քաղաքական ուժեր, որոնք հայտարարեցին, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին, ավելին՝ այդ ուժերը սկսեցին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»,-հավելեց նա ՝ընդգծելով նաև, թե այդ քաղաքական ուժերը հիմնականում մարդ կուսակցություններ էին։

Նա նշեց՝ հասարակությունը սկսել էր մտածել, որ քանի որ Փաշինյանը սխալ էր, կլինեն արտահերթ ընտրություններ, և նա կհեռանա քաղաքական ճանապարհով։ «Նոյեմբերից մինչ օրս այդ օրակարգն աշխատել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Որևէ իրական ընդդիմադիր քաղաքական առաջնորդ, թիմ չի հայտարարել, որ մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի արտահերթ ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկար չի տևելու Հայաստանում»,-նշեց նա։

Հաջորդիվ, ըստ Սամսոնյանի, Փաշինյանը մտածել է, որ եթե ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների, գնալու է իր պատկերացրած օրակարգով։

«Նրանք հարցումներ արեցին, և Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ այնուամենայնիվ, չի կարողանալու իր ունեցած ռեյտինգով 1 օր ավել իշխանության մնալ, և հրաժարվեց արտահերթ ընտրությունների մասին անգամ մտածելու հեռանկարից։ Հանրության շրջանում առկա է մեկ հարցի պատասխան՝ ինչու ՀՀ-ն դավաճանվեց գործող իշխանությունների կողմից։ Բոլորը հասկանում են, որ եղել է դավաճանություն։ ՀՀ-ն 30 տարի կարողացել է պահել Արցախը, բայցև ՀՀ-ն 44 օրվա ընթացքում իր որդիների զոհերի գնով տարածքները զիջեց Ադրբեջանին»,-ասաց նա։

Ըստ Սամսոնյանի՝ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում սկսվելու է մեծ արտագաղթ․ «Այսօր ՀՀ քաղաքական ապագան երկընտրանքի առջև է․ կա՛մ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ՀՀ-ն գլորվում է անդունդը, որպես պետություն ոչնչացվում է, Երևանն էլ դառնում է թուրքական կամ ադրբեջանական վիլայեթ, կա՛մ գնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով և փորձում է ուղղել կոտրված ողնաշարը»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով նաև, որ Նիկոլ Փաշինյանի «փրկօղակը» այս ընդդիմության օրոք իշխանությունից հեռանալն է և բանտ նստելը, հակառակ դեպքում, ըստ Սամսոնյանի, Փաշինյանի կյանքի երաշխիքները խիստ կասկածի տակ են։

Սամսոնյանը նաև հույս հայտնեց, թե ընդդիմությունը հետևություններ է արել իր գործողություններից, և այսուհետ կդառնա ռադիկալ, կլինեն կոնկրետ գործողություններ, որոնք կբերեն արդյունքի։ «Ընդդիմությունը պետք է փորձի մի մասով աշխատել՝ հեռացնել դավաճանների իշխանությանը, ձևավորել ճգնաժամային կառավարություն»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։