Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Կեղծ օրակարգեր ներկայացնելով, ուժի միջոցով իշխանության կառչած մնալով` չեն մարսելու դավաճանական գործողությունները. Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ ցանկացել արտահերթ ընտրությունների գնալ, պարզապես կեղծ օրակարգով փորձել է շեղել, խաբել հանրությանը՝ աթոռին կառչած մնալով: Tert.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները չեն մարսելու իրենց դավաճանական գործողությունները:

- Պարոն Սաղաթելյան, իշխանությունները հրաժարվում են արտահերթ ընտրություններ անցկացնել, Ձեր կարծիքով սա ինչո՞վ է պայմանավորված:

- Հիմնական արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու 3 հիմնական պատճառ կա: Առաջինը՝ հասկացել են, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունեն. պարզապես անհնար է: Երկրորդ՝ հասկացել են, որ արտահերթ ընտրությունների դեպքում իրենց թիմի հետ ևս խնդիրներ են ունենալու, որովհետև խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված պատգամավորների մեծ մասը մանդատը կորցնելու է: Երրորդ՝ մտածում են՝ կարելի է շարունակել ժողովրդին խաբել, լռեցնել և այս ամենը մարսել: Այս պատճառներով որոշել են ուժի միջոցով պահել իշխանությունը և հրաժարվել նաև այդ մտքից, բայց չարաչար սխալվում են:

- «Իմ քայլը» հղում է անում ժողովրդին. ասում են ՝ պահանջ չկա, խորհրդարանական ընդդիմությունն էլ հրաժարվեց:

- Ինձ թվում է՝ հարցումը ՔՊ շրջանակում են արել, մասնավորապես իրենց խմբակցության ներսում, այլ դեպքում կհասկանային հասարակական իրական պահանջ կա՞, թե՞ ոչ:

- Պարոն Սաղաթելյան, այլ վախեր չե՞ք տեսնում, շատերը նշում են, որ դա կարող է պայմանավորված լինել նաև երկրորդ նախագահի հայտարարությունով, որ ընտրություններին մասնակցելու է և վստահաբար հաղթելու է:

- Եթե հիշում եք, մենք մի քանի անգամ ասել ենք, որ աթոռին կառչած անձը փորձում է օրակարգը շեղել. ինքը մտադրություն չուներ արտահերթ ընտրությունների գնալ, կրկնեմ՝ լավ հասկանում է, որ վերարտադրվելու շանս չունի: Այս իմաստով գնահատել է իրավիճակը, հավանական մասնակիցներին ու փորձելու է կառչած մնալ աթոռից, խուսափել պատասխանատվությունից:

-Դուք ասացիք, որ չի ստացվելու է ժողովրդին խաբել, բայց ի՞նչ է արվելու, այդպես չլինի. տեսնում ենք, որ հասարակության ներսում կան նաև այնպիսի անձեր, ովքեր այսքանից հետո փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինյանին:

-Սովորաբար պոպուլիստները սեփական ժողովրդին խաբում են մեկ անգամ, բայց երկրորդը չի ստացվում: Իրենք, թաքնվելով ժողովրդի թիկունքում, անընդհատ խոսելով ժողովրդի անունից՝ փորձում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ լավ է, պահանջ չկա հեռացման ու դրանով նաև փորձելով հասարակությանը մասնակից դարձնել իրենց խայտառակ դավաճանական պրոցեսին:

- Պարոն Սաղաթելյան, ընդդիմադիրները մեծամասամբ նշում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում արտահերթ ընտրությունների չեն գնալու, առաջարկում եք ժամանակավոր կառավարություն ստեղծել, դրանից մեկ տարի հետո էլ գնալ ընտրությունների: Հիմա պահանջները նու՞յն են, ի՞նչ եք անելու:

- Ուզում եմ հստակ մեկ անգամ ևս հիշեցնել, որ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այդ թվում խորհրդարանական դեմ չի եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը՝ հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում: Ընդդիմությունը մոտ 10 օր առաջ էլ վերահաստատել է իր պահանջը, օրակարգը, ճանապարհային քարտեզը: Հետևաբար՝ մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Պայքարը բոլոր ուղղություններով շարունակվում է, փետրվարի 20-ին ունենք նշանակած մեծ հանրահավաք: Լինելու են երթեր, ցույցեր, անհնազանդության տարբեր ակցիաներ: Կրկնեմ՝ եթե իրենց թվում է՝ մարսելու են իրենց դավաճանությունը կեղծ օրակարգերով շեղելով, հանրությանը խաբելով, ուժով իշխանությունը պահելով սխալվում են:

-Մինչև ընդդիմությունն ասում է, որ օրակարգում ոչինչ չի փոխվել, հանրահավաքներ է իրականացնում, շարունակում են մտահոգիչ գործընթացները թե՛ Արցախի, թե՛ ՀՀ սահմանային բնակավայրերում:

- Նոյեմբերի 9-ից սկսած, դեռ դրանից առաջ էլ բազմիցս ասել ենք, որ այս մարդկանց իշխանության մնալու ամեն մեկ օր ավելը կորուստ է մեր հայրենիքի համար: Այո, քանի դեռ գոյություն ունի այս չարիքի կառավարությունը որևէ լավ բանի սպասել անհնար է: Իշխանության խմբակը մեղմ ասած ի վիճակի չէ պահել ժողովրդի շահերը, այլ ընդհակառակը՝ տպավորություն է, որ սպասարկում է թշնամի երկրի շահերը: