Քոչարյանը՝ ՀՀ իշխանությունների մասին. Նրանք բացառապես կենտրոնացած էին սեփական ժողովրդին հիմարացնելու վրա
Ադրբեջանը պատրաստվում էր այս պատերազմին, պատրաստվում էր բավականին երկար ժամանակ: Պատերազմը սկսվելուց մեկ շաբաթ առաջ մենք Հայաստանի վրա տեղեկատվական ակտիվ ճնշում տեսանք: Պարզ էր, որ պատերազմը հեռու չէ: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ադրբեջանը պատրաստվում էր այս պատերազմին, պատրաստվում էր բավականին երկար ժամանակ: Պատերազմը սկսվելուց մեկ շաբաթ առաջ մենք Հայաստանի վրա տեղեկատվական ակտիվ ճնշում տեսանք: Պարզ էր, որ պատերազմը հեռու չէ: Եթե վերադառնանք այդ ժամանակաշրջանին, իսկապես դա պատերազմի տեղեկատվական նախապատրաստման շաբաթ էր: Նրանք փորձում էին արդարացնել, նրանք խոսում էին դիվանագիտական փակուղու մասին, խոսում էին տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրենց իրավունքի մասին, իսկ դիվանագիտական ձախողումը, մասնավորապես, նաեւ այն պատճառով էր, որ մենք ինքներս հիմարաբար կարգավորման խնդիրը ազգի ինքնորոշման հարթությունից տեղափոխեցինք տարածքային ամբողջականության հարթություն: Դա պարզապես բոլորովին չմտածված ու հիմար քայլերի մի ամբողջ շարք էր: Այնպես որ, նրանք զբաղված էին, բայց ոչ թե հասարակության կարծիքը նախապատրաստելով, ոչ թե ինչ-որ գրոհով, միջազգային հանրության շրջանում կարծիքի ձեւավորելով: Նրանք կենտրոնացած էին բացառապես դեպի ներս՝ սեփական ժողովրդին հիմարացնելու վրա»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նա խոսել է նաեւ զորահավաքի հետ կապված ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ ինքը մոբիլիզացիա է անցկացրել եւ ռազմական դրություն է հայտարարել 1992 թվականին՝ Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ:
«Ես գիտեմ, թե դա ինչ է: Դա այն է, երբ ամբողջ երկիրը միանում է հաղթանակի գործին: Հաղթելու այլ տարբերակ չկա: Այո, դուք ճիշտ եք։ Երեւանում դա չէր երեւում: Շատերը կարծում են, եւ, ընդհանրապես Հայաստանի բնակչության ամբողջ մտածող մասը կարծում է, որ դա ռեսուրսների մոբիլիզացիա էր հասարակությանը ապատեղեկացնելու համար, եւ ոչ թե ռեսուրսների մոբիլիզացիա այս պատերազմում հաղթելու համար: Ի վերջո, ինչ է մոբիլիզացիան առաջին հերթին։ Դա բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է: Դա բանակի անձնակազմը պատերազմական դրության հասցնելու անհրաժեշտությունն է, դա զինված ուժերի համալրումն է եւ այլն, եւ այլն: Այսինքն, բոլոր նյութական ռեսուրսների մոբիլիզացիա՝ ճակատում հաջողություն գրանցելու համար: Այս ամենը չկար: Նույնիսկ մարդկանց մոբիլիզացման պլանը կատարվեց կիսով չափ, ըստ այն ծրագրի, որը Հայաստանում կար նախորդ իշխանություններից՝ առաջին օր, երկրորդ օր, երրորդ օր, քանի մարդ, որ զորամասերում, պետք է գնան համալրման՝ փոխհատուցելու համար մարդկային կորուստները, փոխհատուցելու համար նյութական կորուստները, տեխնիկայի եւ այլն: Բացարձակապես ամեն ինչ ձախողվեց: Մեկ խնդիր է փայլուն կերպով կատարվել՝ բնակչությունից ճշմարիտ տեղեկատվությունը արգելափակելը»,- ընդգծել է նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են