«Նման դիմումները նվազագույնը քննում են 1-2 տարի ժամկետում». Ալվինա Գյուլումյանը՝ ՄԻԵԴ ուղարկած դիմումի մասին. 168.am
ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը եւ երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվեց ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին 12 տարուց ավելի։
168.am-ը Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվե է, թե ՄԻԵԴ ուղարկած դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է։
«Դիմումի ընթացքից տեղյակ չեմ, նման դիմումները նվազագույնը քննում են 1-2 տարի ժամկետում»,- ասել է նա։
Հարցին՝ այժմ ինչո՞վ է զբաղվում, Ալվինա Գյուլումյանը չի ցանկացել պատասխանել՝ նշելով միայն, որ զբաղվածություն ունի։
Հաջորդ հարցին՝ եթե արտերկրից աշխատանքի առաջարկ ստանա, կընդունի եւ կգնա՞, թե՞ կմնա Հայաստանում, Ալվինա Գյուլումյանը պատասխանել է.
«Իհարկե, ես Հայաստանում եմ մնալու, ինչի՞ մասին է խոսքը, որեւէ տեղ չեմ գնա»։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան