«Միջադեպից անցել է 5 օր ու այդպես էլ ՀՀ որևէ կառույց այս կամ սրա որևէ էլեմենտի վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել»
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, անդրադարձել էի ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրություններից մեկին, որով տեղեկացում էր, որ հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, փետրվարի 1-ին փոխանցվել են Ադրբեջանին։
Թեմայի հետ կապված հիմնական հարցադրումս վերաբերվում էր ձերբակալման փաստին, հանգամանքներին, հապճեպ Ադրբեջանին վերադարձնելուն և վերոնշյալ միջադեպի՝ ՌԴ պաշտոնական խողովակներով, հայ հանրությանը հայտնելուն։
Միջադեպից անցել է 5 օր ու այդպես էլ ՀՀ որևէ կառույց այս կամ սրա որևէ էլեմենտի վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել։
Հայաստանում մեծ թվով պետական կառույցները, որպես կանոն, արագ արձագանքում են միայն իրենց ղեկավարներին ուղղված քննադատություններին և օպերատիվ գործում այն ժամանակ, երբ տարածվող տեղեկատվությունը վտանգ է ներկայացնում իշխանության ընդհանուր հետաքրքրություններին։
(Մեկնաբանություններում կրկին կզետեղեմ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը)»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են