Իզմիրում մեկ ժամվա ընթացքում 5 երկրաշարժ է տեղի ունեցել, խոշորագույնը՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ
Ստամբուլի Իզմիր քաղաքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է քաղաքի Քարաբուրուն շրջանում: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 08։ 46-ին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Առաջին երկրաշարժից մեկ րոպե հետո նույն շրջանում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ:
Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 20,69 կմ խորության վրա, երկրորդինը՝ 7 կմ խորության վրա:
Տեղական ժամանակով ժամը 09:00-ին երկրորդ երկրաշարժին հաջորդել է երրորդ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ, իսկ 09:34-ին ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժերի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը