Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Կառավարությունը փոշիացրել է 300 մլն ԱՄՆ դոլար. Կառլեն Խաչատրյան

Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ահազանգում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում պետության արտաքին պարտքի բաղադրիչներից միայն Կառավարության պարտքն ավելացել է 650 միլիարդ դրամով, իսկ իշխանափոխությունից մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 915 միլիարդ դրամով։ Այս թվերը հիշելը շատ կարևոր է, որովհետև ժամանակին ներկա իշխանությունները քննադատում էին նախկիններին արտաքին պարտքն ավելացնելու համար, սակայն փաստացի 2020 թվականի ընթացքում այդքան միլիարդ դրամով պարտք է կուտակվել, և մտահոգիչն այստեղ հենց ոչ թե կուտակված պարտքի չափն է, այլ այդ պատքի կառավարումն ու փողը ծախսելու տարբերակը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդադառնալով Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանն ու դրա տնտեսական հետևանքներին, ասաց Կառլեն Խաչատրյանը։

«2021 թվականի պետական բյուջեով 195 միլիարդ դրամ են հատկացրել պետական պարտքի սպասարկման համար, իսկ օրինակ՝ Պաշտպանության նախարարությանը հատկացրել են 300 միլիարդ դրամ. ստացվում է՝ բանակին հատկացված գումարի 70 տոկոսի չափով մենք պետք է պարտք սպասարկենք, իսկ եթե վերցրած պարտքն այս իշխանությունը ճիշտ տնօրինած լիներ, ներդրումներ արած լիներ ենթակառուցվածքների մեջ, պատկերն այլ կլիներ։ Սրան գումարած՝ իշխանությունը էական նվազեցել է կապիտալ ծախսերը, ընթացիկ ծախսերն է ավելացրել, ու արդյունքում ստացվել է, որ հավելյալ հարկային մուտքեր չենք ունեցել, բայց պետք է պարտք սպասարկենք»,- ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ այս Կառավարությունը հիմա պարտք է վերցնում նաև նախկինում վերցրած պարտքերի տոկոսները մարելու համար։

Տնտեսագետի հավաստմամբ, թեև կորոնավիրուսն ու պատերազմը Հայաստանի տնտեսության վրա ունեցել են խիստ բացասական ազդեցություն, սակայն որպեսզի պարզենք, թե, օրինակ, կորոնավիրուսն ի՞նչ հետևանք է թողել տնտեսության վրա, նախ պետք է պարզել, թե ի՞նչ է արել այս Կառավարությունը նույն այդ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար։

«Մեկ՝ միանվագ գումարներ էին տալիս, մեկ՝ կոմունալ վճարները վճարելու համար փող բաժանում։ Կառավարությունը 20-ից ավելի միջոցառում է գործարկել և տնտեսություն ներարկել 300 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տնտեսության մեջ որևէ խնդիր չեն լուծել, այդ գումարը, բառիս բուն իմաստով, փոշիացվել է, որովհետև Կառավարությունը պատկերացում չի ունեցել՝ ինչ խնդիր պետք է լուծի, ինչ է՝ կարծում էր, որ ընտանիքը 68 հազար դրամով կարողանալու է իր գնողունակությունը մեծացնե՞լ։ Նշեմ, որ Կառավարությունը մինչև կորոնավիրուսն արդեն 270 միլիարդ դրամի պարտք էր կուտակել»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդքան արտաքին պարտք կուտակել են այն դեպքում, երբ նախորդ իշխանություններից ստացել էր մեքենաների ներկրման արտոնությամբ պայմանավորված հարկային հսկայական մուտքեր։

«Այս պարտքը կուտակելու պատճառն այն է, որ Կառավարությունը ոչ միայն կարողություն չունի ինչ-որ բան փոխելու, այլ նաև ցանկություն. ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի՝ կանխատեսվել է 7 տոկոս ՀՆԱ-ի անկում, Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր՝ 11 ամսով մենք ունենայինք 7.2 տոկոս ՀՆԱ-ի անկում, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 7 տոկոս։

«Պարզ տնտեսական հաշվարկը սա է ցույց տալիս, որ նման բան հնարավոր չէ, փոխարենը՝ չկա տնտեսական հաշվարկ, թե այդքան թմբկահարված ճանապարհների ապաշրջափակումն ի՞նչ հետևանք է ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Որպեսզի ասենք, որ մեր տնտեսությունը շահելու է, պետք է հաշվարկ ունենանք, թե մեկ կգ բեռ տեղափոխելը որքան է նստելու մեզ վրա, և այն համեմատենք Վրաստանով իրականացվող բեռնափոխադրման ծախսերի հետ։ Ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ փորձագետ նման հաշվարկ չի կատարել, հետևաբար՝ մոլորություն է, թե ճանապարհների ապաշրջափակումից տնտեսությունն աճելու է։ Մենք չենք կարող խոսել նաև ճանապարհների տված տնտեսական էֆեկտի մասին, որովհետև այդ ճանապարհների անվտանգության բաղադրիչը ևս հարցականի տակ է դրված, հետևաբար՝ աբսուրդային է, օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ հնչեցված թիվը, թե մենք Փոթիով բեռնափոխադրումների վրա տարեկան ծախսում ենք 15 միլիարդ. այդ թիվն աբսուրդ է նրանով, որ տրանսպորտային ծախսերը շատ ավելին լինեն, քան մեր ՀՆԱ-ն է, հնարավոր չէ, իսկ 15 միլիարդը շատ ավելին է, քան ՀՆԱ-ն, հետևաբար՝ նման թվերի հնչեցումը մանիպուլյացիա է, որի նպատակն է՝ կրած խայտառակ կորուստներն իբրև թե կոմպենսացնել տնտեսական էֆեկտով։ Նման բան պարզապես չի կարող լինել։ Ուղղակի չգիտեմ՝ ի՞նչ որակում տամ այն մարդկանց, որոնք փորձում են այս տեսակ զգայական հարցերի վրա խաղալով՝ քաղաքական դիվիդենտներ հավաքել»,- ասաց Խաչատրյանը։

«Փոխարենը՝ կա վտանգ, որ թուրքական և ադրբեջանական արտադրանքն էքսպանսիայի կարող է ենթարկել հայկականը՝ հատկապես, որ չկա պետական քաղաքականություն, իսկ տնտեսվարողների մոտ կա բացասական սպասում։ Կառավարության կողմից հիմա իրականացվող սոցիալական ծրագրերի հետ կապված էլ ունեմ մտահոգություն, որ դրանք արժանանալու են կորոնավիրուսի հետևանքները մեղմող ծրագրերի ճակատագրին և 150 միլիարդ դրամի փոշիացմանը, իսկ նման վիճակում էլ անիրատեսական է դառնում Կառավարության կանխատեսումը 3.1 տոկոս տնտեսական աճ ունենալու վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ գուցե 3.1 տոկոս տնտեսական աճից էլ ավելիին կարողանանք հասնել, սակայն ոչ այս կադրերով ու վարվող տնտեսական քաղաքականությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում