Ինչպիսին է սկանդալային «Պուտինի պալատը» ներսից. (տեսանյութ)
«Ռոսիա 1» հեռուստաալիքը ռեպորտաժ է նկարահանել Գելենջիկում գտնվող այն առանձնատան մասին, որը ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին իր հայտնի հետաքննության ժամանակ «Պուտինի պալատ» էր կոչել. գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Հեռուսատաալիքի ռեպորտաժում նշվում է, որ առանձնատունն իրականում անավարտ հյուրանոց է:
«Պալատում» միայն բետոնե մերկ պատեր են: Եվ նույնիսկ ակնարկ չկա, թե ինչ էր ցուցադրվում այն ֆիլմում (նկատի ունի Նավալնու ֆիլմը- խմբ.)», – ասվում է լրագրող Ալեքսանդր Ռոգատկինի նկարահանած սյուժեի հենց սկզբում: Նա պնդում է, որ նկարահանող խմբին թույլատրել են ներս մտնել սեփականատիրոջ թույլտվությամբ, սակայն նա խնդրել է անունը չհրապարակել:
«Ռոսիա 1» ռեպորտաժում ներկայացված են առանձին աշխատանքներ ու շինարարներից մեկի կարճ մեկնաբանությունը, որն ասում է, որ սա «հյուրանոց է` սենյակներով, ընդհանուր տարածքներով, լողավազանով»: Հիշեցնենք, որ Նավալնիի «Պալատ Պուտինի համար» ֆիլմում ասվում է, որ նստավայրն ամբողջությամբ պատրաստ էր, սակայն հետո ստիպված են եղել այն վերակառուցել՝ նախագծի սխալի պատճառով: «Որոշեցին վերափոխել ամեն ինչ:
Ընդհանուր առմամբ, ամեն ինչ. մերկացրին պատերը, հանեցին մարմարը, հանեցին արժեքավոր ամեն ինչ, բառացիորեն միլիարդներ նետեցին աղբի կույտը և սկսեցին նորից», – նշվում է Նավալու հետաքննությունում:
Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Գելենջիկում իր պալատի մասին լուրերով փորձում են «լվանալ ռուսների ուղեղները», և որ այն իրեն չի պատկանում. «Այն, ինչ հիշատակվում է այդ ֆիլմում, երբեք չի պատկանել ինձ կամ իմ հարազատներին, դա սուտ է»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը