Հերիք է՝ ժողովրդին խաբես, աներես սուտասան․ օգտատերերը հայհոյում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Շուշի քաղաքի մասին, նշեց, որ ԱԺ-ում արած իր հայտնի հայտարարությունը Շուշիի կարգավիճակի, ոչ թե ծագումնաբանության մասին էր, մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան լրագրողներ հարցին, թե արդյոք Շուշին ադրբեջանակա՞ն է համարում, ինչի մասին նա հայտարարել է Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է, և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:
««Այսինքն՝ հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի՝ «Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո՝ պատերազմը կանգնեցնելու պայմանով» հարցին: Ուրեմն ինչի մասին է խոսքը. դուք գիտեք, որ պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և ադրբեջանական կողմը պայման է առաջադրել՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի քաղաք, ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին: Այսինքն՝ երբ մենք համաձայնել էին պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, այդ նոր պայմանն այն է, որ Շուշի պետք է վերադառնային Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992 թվականի գոյություն ունեցած ստատուս-քվոյի»,-մեկնաբանեց նա:
Վարչապետի մեկնաբանությունը, սակայն, բազմաթիվ օգտատերերի չի գոհացրել։ Ֆեյսբուքյան լայվը հեղեղված է բազմաթիվ քաղաքացիիների բացասական մեկնաբանություններով, քննադատություններով և վիրավորանքներով։ Օգտատերերը Փաշինյանին մեղադրում են կրկին ստելու, դավաճան լինելու և հողերը վաճառելու մեջ, հորդորում են լռել և այլևս ուղիղ եթեր չմտնել։ Ներկայացնում ենք նմանօրինակ բազմաթիվ մեկնաբանություններից մի քանիսը։
Աղբյուր՝ Yerevan.today


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են