«Եռաբլուրի» միջադեպի մասնակից լրագրողը Փաշինյանի խոսքի մեջբերմամբ պաստառ է բերել կառավարության մոտ
Կառավարության դիմաց «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարսգսյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից Շուշիի մասին հայտարարությունը՝ պաստառի տեսքով, քանի որ Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պահանջել էր գրավոր մեջբերել իր խոսքը, եւ ինքը կպատասխանի այդ հարցին ուղիղ եթերում:
«Ահա, ինչպես տեսնում եք, այստեղ գրված է վարչապետի խոսքը Շուշիի մասին, այստեղ հստակ գրված է, որ վարչապետը հարցադրում է անում, որ 90 եւ ավել տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշի քաղաքը հայկակա՞ն է: Այսինքն վարչապետը կասկածի տակ է դնում Շուշիի հայկական լինելու հանգամանքը: Հետեւաբար, խնդրում եմ, պարոն վարչապետ, ներքեւում հարցադրում կա, եւ խնդրում եմ՝ վարչապետն իջնի եւ ուղիղ եթերում պատասխանի՝ Շուշին հայկական է, թե ադրբեջանական»,-ասաց լրագրողը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան լրագրողներից մեկի պնդմանը, թե դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են