Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին երեկ ուշ երեկոյան մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Նա տեղեկցրեց, որ Բաղդասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երե Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա։ «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել ԱԱԾ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը