Փաշինյանն ԱԺ–ն տանում է լուծարման, որ այդ կերպ վերարտադրվի
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը կկայանա փետրվարի 18-ին, առաջիկայում լինելու են բողոքի երթեր, ցույցեր, անհնազանդության ակցիաներ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե շարժումը մարել է:
Հարցին՝ ինչո՞ւ շուրջօրյա, լայնամասշտաբ գործողություններ չեն անում, Սաղաթելյանն արձագանքեց, թե այս փուլը ինքնակազմակերպման, անցած ճանապարհը վերագնահատելու, առաջիկա աշխատանքները ծրագրելու համար է:
«Մեզ մեղադրում են ոչ վճռական գործողություններ անելու մեջ, բայց մենք ասել ենք, թե որն է այս չարիքի կառավարությանը հեռացնելու ճանապարհը: Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց մենք այդ պահանջը չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի և վերածելու ենք: Բոլոր խոսակցությունները, թե շարժումը մարել է, ավարտվել է, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա՝ նշելով, թե չի կարծում, որ հայրենիքի մեծ մասը հանձնած ու ժողովրդի գլխին այսքան դժբախտություններ բերած իշխանությունը կարող է մնալ:
«Վճռականություն միշտ եղել է, առաջիկայում էլ կլինի: Դա չի նշանակում, որ մինչև փետրվարի 18-ը որևէ գործողություն չի լինելու»,-հավելեց նա:
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ առումով խառնո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը, Սաղաթելյանը պատասխանեց՝ բացարձակ. «Քոչարյանն այլ բան չի ասել, ինչ ասում է 17-ի շարժումը»,-նշեց նա:
Վերջինս համաձայն է Քոչարյանի այն տեսակետի հետ, թե այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը մի շարք վտանգներ կարող է ներկայացնել:
«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, ատելության մթնոլորտ, պառակտում, երկիրը շարունակելու է մնալ անպաշտպան: Իր գլխավորությամբ ընտրություննեը վտանգավոր են ՀՀ-ի համար, որովհետև ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որ չդատվի: Պետք է կեղծի, որովհետև եթե իշխանության չլինի, ինքն այս ամենի համար պետք է պատասխան տա ու դատվի, հենց դրա համար կեղծելու է: Տարօրինակ է այս մարդու պահվածքը. մենք իր հրաժարականն ենք ուզում, ինքը խորհրդարանն է տանում լուծարման, որ այդ ճանապարհով շարունակի վերարտադրվել»,-ասաց նա:
Ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանի ու նրա թիմի կեցվածքը հետևյալն է՝ շարունակել փնտրել մեղավորներ: «Այս ամենի համար կա մեկ մեղավոր, մեկ պատասխանատու, որի անունը բոլորին հայտնի է»,-ասաց նա:
Հարցին՝ ինչ են արել նախկին իշխանությունները, որ նույնիսկ այն պարագայում, երբ Արցախի մեծ մասը հանձնվել է, ժողովուրդը չի ուզում կանգնել ընդդիմադիրների կողքին, Սաղաթելյանն արձագանքեց. «Մենք գործ ունենք մի ծաղրածուի հետ, որը կարողանում է շարունակ ժողովրդի մոլորեցնել իր պոպուլիզմով, կեղծ հայտարարություններով: Դա է խնդիրը: Նախկին իշխանությունները հայրենիք չեն վաճառել, այսքան զոհ չենք ունեցել: Եղել են բացթողումներ: Որ թալանից այդքան խոսում են, Նիկոլ Փաշինյանից շատ մեր ժողովրդին ոչ մեկը չի թալանել, որովհետև իր գործունեության արդյունքում տվել եք 10.000 քմ տարածք մեր հայրենեի մի մասից»:
Մանրամասները՝ տեսանյութում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը