Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն. Աշոտյան
Լիլիթ Մակունցը եղել է եւ կա ամերիկյան ազդեցության գործակալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իհարկե, ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր այս հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն:
Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին ու վերջին ձեռքբերումը նա է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն ԱԺ-ում: Այդ իմաստով, զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման կարեւոր երկրում դեսպան: Երկրորդը, նույն դավադիր սրիկան առնվազն 2 անգամ հայտարարել է, որ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ չեն լինելու, որ նախկիններում դա շատ էին անում, ինքը դա չի անելու: Ինչ վերաբերում է մասնագիտականին, դիվատանգական ծառայության մասին օրենքը պարզ բանաձեւում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեությունը է: Մակունից մասնագիտական ունակությունները մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով: Այս գումարման ԱԺ-ում նա եղել է ընդամենը երկու բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա»,-ասաց Աշոտյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Մակունից հնարավոր նշաակումը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. «Այսինքն Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Դա Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը