Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված հեռանկարներին և այդ համատեքստում երկկողմ քաղաքական հարաբերություններին, նշեց, որ հունվարի 1-ից այլևս թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելվել է և փորձ է կատարվում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։

«Իրականում, որքանով կարելի է ենթադրել, այդ այցը միտված է Իրանի հետ ստեղծելու տնտեսական համագործակցության որոշակի տիրույթ այն ոլորտում, որտեղ մեր երկրում հիմնականում գերակայում էին թուրքական ապրանքները։ Չգիտեմ, որքանով կհաջողվի այդ այցը, սակայն դատելով ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, հիմնական խնդիրը կարծես թե ոչ թե հարցերի լուծումն է, այլ հարցերի լուծման պատրանք ստեղծելը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատելու տնտեսական լայն դաշտ ունի, և դա չի սահմանափակվում միայն առևտրային հարաբերություններով կամ թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հանգամանքով։

«Խոսքը վերաբերում է ավելի հեռագնա ծրագրերին։ Ես շատ կցանկանայի, որ խոսվեր Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, դրա մասին բացարձակ լռություն է հայկական կողմում։ Այն չափազանց կարևոր է, հաշվի առնելով ոչ միայն տնտեսական կողմը, այլև դրա նշանակությունը քաղաքական իմաստով, հաշվի առնելով նաև Սյունիքի շուրջ ընթացող վերջին զարգացումները։

Ուստի, եթե խոսքը վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ կան առաջնահերթություններ, որոնցից մեկը պետք է լինի հաղորդակցության ուղիների զարգացումը Սյունիքի տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը։ Առաջնահերթություններից հաջորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին, այդ ոլորտում պետք է կրկին զարգացնենք հարաբերությունները, այդ առաջնահերթությունների թվում է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Հիմա որքանով են այս առաջնահերթությունները գիտակցվում և տեղ գտնում այսօր իրենց իշխանություն համարողների օրակարգում՝ դժվար է ասել»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ հունվարի 11-ին արդեն ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ ճանապարհների ապաշրջափակման մասին, հիմա իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կարող է կյանքի կոչել հայ-իրանական երկաթգծի վերաբերյալ ծրագիրը, հույսը չդնելով Նախիջևանի երկաթգծի վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ դրա մասին վերջին երեք տարիների ընթացքում որևէ անգամ իշխանությունների կողմից խոսք չի հնչել։

«Սա դուրս է մնացել մեր քարոզչական օրակարգից, և կարծում եմ՝ այս պայմաներում, այս իշխանությունների օրոք նման հեռագնա ծրագրերի մասին խոսելը տեղին չի լինի, որովհետև, ըստ էության, նրանք ապրում են այսօրեական ռեժիմով, որը ցավալի է, բայց փաստ է։ Հետևաբար՝ կարծում եմ՝ այս ծրագիրն օրակարգից դուրս է եկել։ Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա այստեղ կան Իրանի հետ չափազանց կարևոր անելիքներ։ Իրանական կողմի հետ պետք է հստակորեն սահմանենք կարևոր օրակարգ, դա Սյունիքի տարածաշրջանի արդիականության պահպանումն է հայ-իրանական տնտեսական, քաղաքական բոլոր տիպի հարաբերություններում։ Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ, ինչը չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից։ Ուստի երկկողմ օրակարգի շրջանակներում այս խնդիրը պետք է հստակորեն արծարծվի։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ խնդիրների լուծման ունակություններին կամ օրակարգը պահելուն, ապա անկեղծ չեմ հավատում, որ դա նրանք կանեն, բնական է, որ այս բոլոր օրակարգերը պետք է թարմացվեն»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։