Արաղչի. Իրանը մտադիր չէ բանակցություններ սկսել Բայդենի վարչակազմի հետ
Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին հերքում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ ցանկացած բանակացություն սկսելու ծրագրերը: Նա հայտարարել է, որ միակ ընդունելի ձեւաչափը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Սպիտակ տան վերադարձն է, գրում է Tasnim-ը:
Իտալական la Repubblica պարբերականի հետ զրույցում Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ գաղտնի շփումների մասին տեղեկությունները:
Պատասխանելով Բայդենի օրոք Իրան-ԱՄՆ երկխոսության հավանականության մասին հարցին՝ Արաղչին ասել. «Կարծում եմ՝ դեռ կա բավարար արդյունավետ ձեւաչափ, որը նախատեսված է այդ ծրագրով: Նրանք լքել են բանակցությունների սեղանը, սակայն կարող են վերադառնալ եւ քննարկել:
Հնարավորություններ միշտ կան, կողմերը պետք է իմանան՝ ինչպես օգտագործել դրանք:Կան հնարավորություններ եւ՛ Իրանի, եւ՛ ԱՄՆ-ի համար: Հուսով ենք, որ նոր վարչակազմը ճիշտ որոշում կկայացնի»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական է, որ ԱՄՆ-ն կվերադառնա ծրագրին եւ կչեղարկի պատժամիջոցները, նա ասել. «Այն, ինչ խնդրում է Իրանը, իրատեսական է. պարզապես վերադառնալ համաձայնագրին, որից հրաժարավել էր Թրամփը: Ես այլ տարբերակներ չեմ տեսնում: Մենք բանակցություններ ենք վարել բարի կամքի ոգով: Այժմ նոր վարչակազմը պետք է շտկի իր նախորդների սխալները»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը