Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գեւորգ Դանիելյան
Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է մնում իր նախընտրական ծրագրին, սակայն միանգամայն օրինաչափ է, երբ վերջինս արմատապես վերանայում է կողմնորոշումները կամ լրջագույն հարցերում պարզապես մատնվում անգործության։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր խմբակցությունից դուրս գալու դեպքում պահպանվում է միայն քվեարկության իրավունքը, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները, անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովի կազմում, եթե համամասնությունը չի խախտվում, կամ թափուր տեղ լինելու դեպքում, լինել մեկ այլ մշտական հանձնաժողովի անդամ։ Ավելին, հենց խմբակցությունը կդադարի գոյություն ունենալ, եթե պատգամավորները դուրս գան կազմից»:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս