Ես իմ պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է. Վիտալի Բալասանյան
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի հետ տարբերությունների հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բալասանյանը, ով 2020 թվականի համապետական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու էր առաջադրվել «Արդարություն» կուսակցության կողմից, նկատել է, որ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ «Արդարություն» կուսակցությունն ունի իր ռազմավարությունն ու քաղաքական կուրսը:
«Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որպեսզի շեղվեն իրենց քաղաքական կուրսից: Մինչև ընտրությունները՝ մեր ծրագրերը նորաստեղծ «Արդարություն» կուսակցության հետ համարյա համընկել էին: Երբ ես հստակ իմ համաձայնությունն եմ տվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և նախագահի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կուսակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը:
Ես գլխավորել եմ «Արդարության» ընտրացուցակը: Արդյունքում՝ կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով համապետական ընտրություններին, այսօր ունի 3 հոգանոց խմբակցություն Ազգային ժողովում: Խորհրդարանի ձևավորումից հետո «Արդարություն» խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն՝ առայսօր պահպանելով իր կուրսը:
Ես իմ սրբազան պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է: Ուստի, երբ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին և ձեռք մեկնեց քաղաքական բոլոր ուժերին, ես առաջիններից մեկն էի, որ արձագանքել եմ: Կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր սրբազան պարտքը համարի՝ մեր ժողովրդին ու երկրին ծառայելը»,-նշել է Բալասանյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը