Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Բանակն ու զինվորին միմյանց հակադրելու` իշխանության «տեխնոլոգիան»

yerevan.today-ը գրում է․ Մեր նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք բանակի դերի նսեմացման անթույլատրելիությանը, ինչն այսօր տեղի է ունենում իշխանությունների դրդմամբ։ Այն, որ իշխանությունը հետևողականորեն վարկաբեկում է Հայաստանի անվտանգության կարևորագույն կառույցը, մեկ անգամ ևս փաստվեց խորհրդարանի փոխնախագահի աթոռում հայտնված տիկնոջ հարցազրույցում։ Ի՞նչ էր նրա ասածը։ Եթե համառոտ, ապա պետք է հաշտվենք պարտության հետ, շարունակենք ապրել խայտառակված ու ստորացված։ Սա մատուցվում էր «18 տարեկան երեխաների» կյանքը իբր փրկելու ցինիկ երեսպաշտությամբ, իրագործելով բանակին և զինվորին հակադրելու հակապետական քաղաքական գիծը։։ Վերոնշյալ տիկինը գուցե մոռացել է, որ իր «թավշյա» ղեկավարն էր այդ երեխաներին տանում ստույգ մահվան՝ թույլ տալով պատերազմի սանձազերծում, հրաժարվելով ՀԱՊԿ-ի աջակցությունից, ապա՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներից, բազմաթիվ այլ քայլերով ուղղորդելով մեզ դեպի պարտություն։

Բանակը զինվորներն ու սպաներն են։ Զինվորների գերակշռող մասը ժամկետային ծառայողներն են՝ 18-20 տարեկանները։ Պայմանագրային զինվորները ավելի փոքր մասն են կազմում։ Նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքաղաքական կացությունը, անհնար է միայն պայմանագրային զինվորներով մեր անվտանգությունն ապահովել։ Գուցե նրանց վարձատրությունը կարելի է բարձրացնել և ծառայողների թիվն ավելացնել, բայց ամբողջությամբ նրանք չեն կարող փոխարինել ժամկետային զինծառայողներին։ Ուստի, ծնողների զգացումների շահարկմամբ ցանկացած փորձ ժամկետային զինծառայության մասնակի վերացման կամ փոխարինման մասին պետք է արմատապես կասեցվի։

Ավելին, պետք է բացառել ժամկետտային զինծառայությունից խուսափելու բոլոր հնարավորությունները, որ այսօր կան։ Զինծառայությունից ազատվելու միակ պատճառը պետք է լինի առողջականը՝ ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունը։ Կրթությունը արտասահմանում շարունակելու, բուհն ավարտելու, արտերկրից գալով և գումար վճարելով կամ որևէ այլ նմանատիպ պատճառով զորակոչից խուսափելը պետք է բացառվի։ Տարեկետումներն էլ պետք է լինեն առավելագույն կես կամ մեկ տարով, տվյալ ուսումնական հաստատությունը կամ ուսուցման տվյալ տարին ավարտելու նպատակով, որպեսզի բուհական կամ այլ ուսուցումը չդառնա զինծառայությունից խուսափելու «օրինական» ճանապարհ։ Բացառիկ դեպքերում միայն, որևէ ոլորտում աշխարհահռչակ անձի զինծառայության հարցը պետք է լուծվի կառավարության որոշմամբ։

Հաջորդը, հարկ է դադարել 18-20 տարեկաններին որպես երեխա դիտարկելը։ Նրանք անցած պատերազմում հերոսության և սխրանքի բազմաթիվ օրինակներ են ցուցաբերել։ Զինծառայությունը այդ տղաներին պետք է դարձնի տղամարդ և զինվոր, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել իրենց երկիրը, ժողովրդին և հարազատներին։ Բանակի պարտավորությունն է առավելագույնս մարտունակ և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետող զինվորներ պատրաստել, որպեսզի նրանք բարձր արդյունավետությամբ կատարեն իրենց մարտական առաջադրանքը, և չզոհվեն վատ պատրաստվածության կամ վատ ղեկավարման հետևանքով։

Ինչ մնում է բանակը և զինվորին հակադրելու իշխանական տիկնոջ և նրա նմանների բարբաջանքներին, ապա հարկ է իմանալ մի քանի պարզ ճշմարտություններ։ Բանակը ստեղծվում է երկրի անվտանգությունն ապահովելու համար, այն բաղկացած է հիմնականում զինվորներից։ Եթե զինվոր պետք է դառնան ոչ թե երկրի անվտանգությունը պաշտպանելու, այլ ասենք՝ լավ սնվելու կամ «երեխա» մնալու համար, ապա ավելի լավ է այդ երեխաները մնան տանը։ Որքան էլ ցավալի է, բայց պատերազմում նաև զոհվում են և յուրաքանչյուր զոհ մեզանից մեկի որդին է, եղբայրը կամ հարազատը։ Սակայն այդ պատճառով ասել, թե մենք չպետք է փորձենք հզորացնել մեր բանակը և անհրաժեշտության դեպքում վերակագնել մեր հայրենիքի կորուստները, նշանակում է բանակի դերը հավասարցենել զրոյի։ Այդ մտայնությամբ, ինչպես նշել ենք վերևում հիշատակված հոդվածի վերնագրում, մենք ոչ թե զոհեր կունենանք, այլ պարզապես կոչնչացնենք բանակը և կենթարկվենք ցեղասպանության։

Ի դեպ, բանակի դերը նսեմացնող «քայլողներին» տեղեկացնենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սպասվում մեր սահմանի անմիջական մոտակայքում՝ Կարսում։ Լրատվամիջոցներում այդ մասին հայտնվել է, բայց վերոնշյալ անձիք կամ մինչ օրս անտեղյակ են կամ էլ ասում են «վտանգ պետք չի տեսել»։ Ճիշտ նույնն էին ասում նրանք արցախյան պատերազմից առաջ Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժությունների մասին ․․․

Արա Մարտիրոսյան