Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան
Մենք արտահերթ ընտրությունների պահանջ չենք ներկայացրել, դա իշխող ուժի օրակարգն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իշխող ուժը տեսել է, որ չկա կոնսենսուս արտահեր ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ, հիմա ասում է՝ չենք ուզում, չենք անի: Ասում են՝ վախենում են, որ չեն անցնի, դրա համար չեն ուզում: Ի պատասխան ես ասում եմ հետեւյալը. մենք ցանկացած պահի արտահերթ կամ հերթական ընտրություններին պատրաստ ենք: Երբ էլ ԱԺ-ն ցրվի, ընտրություններ լինեն, մենք պատևրաստ ենք: Բայց ԱԺ-ն ցրվելու մեկ մեխանիզմ կա. վարչապետը պետք է տա հրաժարական, որից հետո երկու անգամ ԱԺ-նչկարողանա կամ չընտրի վարչապետ: ԴՖրանից հետո խորհրդարանը ցրվում է, ապա 40 օր հետո ընտրություններ պետք է կազմակերպվեն: Այսինքն եթե իրենք ուզում են անեն արտահերթ ընտրություններ, թող բեռը որեւէ մեկի վրա չգցեն, ուղղակի հրժարական տան, ընտրությունները կազմակերպվի»,-ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, որ հիմա ընտրական տեղամասերում ԼՀԿ-ն թարմացնում է իր ներկայացուցիչների ցանկերը, դասընթացներ է կազմակերպում, ուժեղացնում է իր թիմը:
«Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, որովհետեւ ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, նրանց գործունեության հետեւանքների մեջ է: Եթե այդ ուժը նույն ձեւ պատկերացնում է կյանքը շարունակել, ճգնաժամը չի հանգուցալուծվելու»,-ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով ԱԾ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, որ եթե ՆԻկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա իրենք թիմով պետք է հեռանան, Մարուքյանն արձագանքեց. «Ողջունում եմ այդ մոտեցումը, թող թիմով հեռանան: Այնպես չէ, որ որեւէ մեկը դրան դեմ է: Սա իրենց թիմի բերած արհավիրքն է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը