Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով.
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Այդ մասին Սիվիլնեթին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։
«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք աևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պատասխանել են ԱԱԾ-ից։ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։
Ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին. «Ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ»,- նշեցին ԱԱԾ-ից։ Հետաքրքրվել էինք՝ արդյոք Գալստյանին արգելվել է հատել ՀՀ սահմանը, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դա նախաքննական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ։
Դավիթ Գալստյանին են պատկանում մի շարք օֆշորային ընկերություններ, նաև՝ ՀՀ-ում գրանցված ընկերություններ, որոնք զբաղվում են զենքի առևտրով ու հանդիսանում են բանակի հիմնական մատակարարներից։
ՍիվիլՆեթը նախկինում անդրադարձել էր Գալստյանի գործունեությանը՝ պարզելով, որ վերջինիս անունը շրջանառվում է ՄԱԿ Անվտանգության խոհրդի փորձագետների որոշ զեկույցներում։ Գալստյանի ընկերություններից մեկը Հայաստանում արտադրում է նաև «Կալաշնիկով» ինքնաձիգեր։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը