Փորձագետ. Հայաստանում Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից ոգեւորված են միայն թուրք լոբբիստները
Հայաստանում հետաքրքրված են Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ միայն այն մարդիկ, ովքեր մինչ պատերազմը դրամաշնորհներ են ստացել Թուրքիայից, այսինքն՝ թուրք լոբբիստները: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով՝ այդ մարդկանց համար կարեւոր են միայն դրամաշնորհները, իսկ ինչ կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան, նրանց չի հետաքրքրում: «Մենք տեսանք, թե ինչպես 2020 թվականին «կազմակերպվեցին» Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում միջոցառումները: Մենք հիշում ենք, թե ինչպես «պահանջ» բառը հանվեց հայտնի կարգախոսից: Փորձ արվեց առաջ քաշել պաշտպանության գաղափարը, իսկ բռնության դրվագները, օրինակ, երկրորդ պլան մղվեցին: Դա խոսում է այն մասին, որ աշխատանք է տարվում հարկադիր կարգով համատեղ համագոյակցություն կազմակերպելու ուղղությամբ, այն էլ՝ Թուրքիայի կողմից ագրեսիվ մոտեցման ֆոնին»,-նշեց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը