ԱԺ-ում 1 ամսում 400.000 դոլարի չափով պարգեւավճար են ստացել․
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է, որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին եւս ստացել են պարգեւատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով:
Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետեւանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման եւ խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են՝
- շուրջ 65 միլիոն դրամ պարգեւատրում,
- 87 միլիոն դրամ աշխատավարձ,
- միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն:
Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը:
ԱԺ աշխատակազմի 603 աշխատողների պարգեւատրումը սեպտեմբերին կազմել է շուրջ 127 միլիոն, աշխատավարձը՝ 169 միլիոն, իսկ ամբողջական վարձատրությունը՝ 296 միլիոն դրամ:
Այսպիսով՝, 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգեւատրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը