Քյարամյանը պատերազմից պատմում է իր մանկամիտ ընկալումների շրջանակներում
Արգիշտի Քյարամյանը պատերազմի ընթացքում ՀՀ ամենակարևոր ծառայություններից մեկի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հեռացված անձ է, որի հեռացման պատճառների մասին մամուլում և հանրության լայն շրջանակներում մեծ թափով քննարկվում էր դավաճանության վարկածը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Գրառւոմը ներկայացնում ենք ստորև․
«Պատկերացնո՞ւմ եք, այդ պայմաններում, երբ մեր զորախումբը մարտական առաջադրանք է իրականացնում, հայտնվում է արդեն նկարագրածս կերպարն ու փորձում միանալ մեզ։ Բնական էր, որ զորախմբի տղաների վերաբերմունքը համարժեք պիտի լիներ։
Հիմա այդ անձը պատերազմի մասին իր մանկական տպավորությունների և հատվածական ընկալումների մասին պատմում է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե ինչի մասին է պատմում, առանց ընկալելու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություններ է կատարվել, ում հրամանատարությամբ և ինչ նշանակությամբ։ Օրինակ՝ պատմում է, թե վերադառնալով դիրք՝ չի տեսել Արթուր Վանեցյանին, առանց հասկանալու, որ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից դրված առաջադրանքները, և բնական է, որ Քյարամյանը չէր կարող տեղյակ լինել մարտական գործողություններից։ Աննորմալ կլիներ, եթե այդ տղան տեղյակ լիներ այդպիսի առաջադրանքներից։ Այսպիսի պատմությունները շատ-շատ են, որոնց մասին գուցե հետագայում խոսեն մեր զորախմբի դասակների հրամանատարներն ու մարտիկները։
Ի վերջո, պատերազմական գործողությունների ընթացքում Քյարամյանն ի՞նչ կարգավիճակ է ունեցել, ի՞նչ առաքելությամբ է Շուշի հասել ու Շուշիից գնացել։ Ժամանակն է, որ Քյարամյանը գիտակցի, թե ինքն ում է ներկայացնում և հիմա ինչ առաջադրանք է կատարում։ Շուշին հանձնած դավաճան ղեկավարի հանձնարարությունները կատարելիս իր շահերից է բխում չմոռանալ, որ շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը