Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները հակահայկական քարոզչության մաս են. Հայաստանի ՄԻՊ
Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպումները ինքնանպատակ չեն եւ չեն կարող տեղի ունենալ անձնական եւ ազգային արժանապատվության հաշվին: Այս մասին հունվարի 12-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը կհամաձայնվեր արդյոք հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենի հետ:
Ընդհանուր առմամբ, պատրաստակամություն հայտնելով շփումներին մարդու իրավունքների խախտումների խնդիրների լուծման համար՝ Թաթոյանը, սակայն, շեշտեց, որ անցյալում եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի օմբուդսմենը իրեն հրապարակայնորեն թույլ է տվել վիրավորական հայտարարություններ եւ պայմաններ է դրել: Օրինակ՝ պահանջելով, որ Թաթոյանը «իր ղեկավարությանը համոզի ապաօկուպացնել ադրբեջանական հողերը», եւ այդ ժամանակ ինքը կմտածի հանդիպելու մասին:
«Բայց բանն այն է, որ ադրբեջանցի օմբուդսմենի բոլոր հայտարարությունները ադրբեջանական քարոզչության մասն են: Երբեմն դրանք դժվար է տարբերակել պաշտպանության նախարարության հայտարարություններից: Հանդիպումները չեն կարող լինել անձնական եւ ազգային արժանապատվության հաշվին: Նրանց ներկայացրած պայմաններով հանդիպումներն, իհարկե, անհնար են: Շփումները տեղի են ունենում միջազգային նկառույցների միջոցով»,- նշեց օմբուդսմենը: Նա միաժամանակ շեշտեց, որ Արցախում մարդու իրավունքներին առնչվող բոլոր հարցերը պետք է քննարկվեն Արցախի օմբուդսմենի մասնակցությամբ:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել