Առնվազն 67 մարդ է ձերբակալվել Անկարայում բողոքի ակցիայի ժամանակ (տեսանյութ)
Առնվազն 67 մարդ է ձերբակալվել կիրակի՝ հուլիսի 23-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի ակցիայի ժամանակ, գրում է lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ ցուցարարները դուրս են եկել Քըզըլայ հրապարակ՝ հաջակցություն այժմ կալանքի տակ պահվող երկու դասախոսի: Նրանք կասկածվում են Թուրքիայում արգելված «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության հետ կապերի համար:
Ձերբակալված ակտիվիստներից ավելի քան 20-ը կին է:
Դասախոսները հեռացվել էին աշխատանքից երկու ամիս առաջ ուսումնական հաստատություններում 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո իշխանությունների նախաձեռնած զտումների հետևանքով:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Զոհվել է Թուրքիայի ավելի քան 225 քաղաքացի, ավելի քան երկու հազար մարդ ստացել է վնասվածքներ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը