Փալասի վերածված նիկոլի առանձնատան պահպանությանը ներգրավվել են նաեւ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները
ՀՀ պաշտպանության նախարարությունը ամիսներ անց պատասխանել է Aysor.am-ի հարցմանը։
Նոյեմբերի 30-ին Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով հաստատել կամ հերքել տարածված տեղեկությունները՝ արդյոք ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները մասնակցել են ՀՀ վարչապետի կեցավայրի պահպանության գործընթացին, նրանց զենք տրվե՞լ է, թե՞ ոչ, որքա՞ն ժամանակով են կուրսանտները ներգրավված եղել կառավարական առանձնատների պահպանության մեջ։
ՊՆ-ն հունվարի 8-ին պատասխանել է մեր հարցմանը։
Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի ուղարկած պատասխանում, մասնավորապես, ասվում է.
«Կայազորների տարածքում տեղակայված զորամասերի (ներառյալ՝ ռազմաուսումնական հաստատությունների) կողմից կայազորային և պահակային ծառայությունը, որը ներառում է նաև պետական օբյեկտների պահպանությունը, իրականացվում է «ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը (ՀՕ-98) հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կայազորում գործող պլանների հիման վրա և ըստ անհրաժեշտության առաջացման»։
Ըստ ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 7-րդ հոդվածի՝ կայազորային և պահակային ծառայությունների անցկացման գործում ընդգրկվում են կայազորի կազմում ընդգրկված զորամասերը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է այն զորամասերի ցուցակը, որոնք ենթակա չեն կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվելու:
Զորամասերի կողմից կայազորային և պահակային ծառայությունների անցկացման հերթականությունը որոշում է կայազորի պետը` ելնելով նրանց կազմից ու նշանակությունից:
Ռազմական ուսումնական հաստատությունները կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվում են այդ նպատակի համար ուսումնական պլանով նախատեսված ժամանակի սահմաններում»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը