Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Քաղաքականություն

Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կատարել են հանցագործություն․ նրանք կեղծել են ՍԴ ուղարկված որոշումը․ Արսեն Բաբայան

Լենա Նազարյանը եւ մի խումբ անձինք կատարել են հանցագործություն

Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես գիտենք, վերջերս նիստ գումարեց եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում ընդունեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նել է. «Այդ օրերին Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարն էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով էլ ստորագրել է եւ սահմանադրական դատարան է ուղարկել որոշումը։ Պարզվում է, որ Լենա Նազարյանը, մի խումբ անձանց օժանդակությամբ կեղծել է որոշումը եւ այդ կեղծված որոշումն է ուղարկել Սահմանադրական դատարան։ Իսկ այդպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով եւ նախատեսում է մինչեւ երեք տարի ազատազրկում։

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի կայքում 2020 թվականի նոյեմբերի 25-ին հրապարակվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին ԱԺ խորհրդի թիվ ԱԺԽՈ—65-Ա որոշումը, որի 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Ստացվում է, որ ԱԺԽՈ—65-Ա որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 25-ին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն որոշումը պետք է Սահմանադրական դատարան ուղարկվեր ընդունման պահից 24 ժամվա ընթացքում։

Քանի որ վաղուց եմ համոզվել, որ ԱԺ-ում որեւէ գործառույթ իրականացնելիս, եթե դրան մասնակցում են իմքայլականները, անհնար է թույլ տրված չլինեն խախտումներ, որոշեցի Սահմանադրական դատարանից պարզել, թե արդյո՞ք ժամանակին եւ պատշաճ ընթացակարգերով է նշված որոշումն ուղարկվել իրենց։ Հենց այստեղ էլ բացահայտվեց մի խումբ անձանց օժանդակությամբ Լենա Նազարյանի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքը։

ՍԴ-ից ստացա ԱԺ խորհրդի որոշումը, որի 2-րդ կետը տարբերվում էր ընդունված եւ հրապարակված նույն որոշման 2-րդ կետից։ Այդ կեղծված որոշման 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Այսպիսով, ունենք նույն ամսաթվով, նույն համարով, նույն մարմնի կողմից ընդունված, նույն պաշտոնատար անձի կողմից ստորագրված երկու իրարից տարբերվող որոշումներ։ Առաջինում, որը հրապարակվել է ԱԺ կայքում, գրված է, որ այն որժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ երկրորդում, որը ստացվել է Սահմանադրական դատարանից, գրված է՝ թե ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Իսկ թե դրանցից որն է կեղծը, այս դեպքում էական չէ, էականն այն է, որ թույլ է տրվել պաշտոնեական կեղծից, որի հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պարտականությունը ՀՔԾ-ինն ու դատախազությանն են։

Հիմա կտեսնենք ու եւս մեկ անգամ կհամոզվենք, թե որքանով են ճիշտ գլխավոր դատախազի ու ՀՔԾ պետի պնդումները, թե իրենք քաղաքականությունից դուրս են։ Մինչ օրս ճիշտ հակառակը համոզվելու հարյուրավոր փաստեր ենք ունեցել։

Հ.Գ. երբ հարցումս ուղարկեցի ԱԺ եւ ՍԴ, հենց հաջորդ օրը ԱԺ պաշտոնական կայքից հեռացվեց կից նկարում ներկայացված առաջին որոշումը։ Նրանք հավանաբար կարծել են, թե չունեի դրա լուսապատճենը։ Իսկ իրենց խմբային շահերից ելնելով կեղծելու միտումն այնքան հրատապ է եղել, որ նույնիսկ կեղծվածում թողել են Արարատ Միրզոյանի անուն ազգանունը, բայց ստորագրել է Լենա Նազարյանը։

Կից ներկայացված են երկու որոշումների լուսանպատճենները։