Համաձայն չեմ. դատական համակարգը չի դարձել է փսեւդո էլիտայի մասը
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը Համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, թե դատական համակարգը դարձել է փսեւդո էլիտայի մասը:
«Եթե իրավաբանական համայնքը վերցնենք, բուրգի ձեւով ներկայացնենք, ապա դատարաններն ու դատավորները բուրգի ամենավերեւի մասում գտնվողներն են, հետեւաբար իրավաբանական համայնքում նրանք իրենք իրենցով արդեն էլիտա են եւ ներառվել այլ էլիտայում ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ կարիքը»,-ասաց նա այսօր կայացած ասուլիսում:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի հայտարարությանը, թե դատական իշխանության անկախությունն իրապես վտանգված է, Վարդազարյանն արձագանքեց. «Արդարադատության նախարարն ունի բոլոր լծակները, որ եթե վտանգված է դատական համակարգի անկախությունը, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարելի է նախատեսել, ապա կա դատախազություն, հատուկ քննչական ծառայություն: Ինձ հմար անընդունելի է ֆեյսբուքյան գրառումների տեսքով այն արտահայտությունները, որոնք նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը: Չկա որեւէ վարույթ որեւէ դատավորի նկատմամբ այդ թեմայով:
Օրինակ, դատախազության մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում կոնկրետ գործ է վերցնում, քննարկում է փորձում ծավալել, կից նում է ապացույց տեսահոլովակ եւ հետո հավելում է՝ ճիշտ է, որոշումը դեռ չենք ստացել, բայց վստա ենք, որ դա ապօրինի է: Ինձ համար այս ձեւաչափը անհասկանալի է, եւ ընդհանրապես անհասկանալի է որպես քաղաքացի, եթե չեք ստացել որոշումը, ծանոթ չեք հիմնավորումներին, ինչպես կարելի է այն կոչել ապօրինի»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը