Պատրոն Դավիթը թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել, որը ՀՀ բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում
Թավշյա հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի ՀՀ-ի բանակի զենքի գնումների 95 տոկոսը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։ Այս մասին ասվում է Para.tv-ի հրապարակած ռեպորտաժում։
ՊՆ մոնոպոլիստ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան եւ Կայմանյան կղզիներում գրանցված։
«Պատրոն Դավիթը չի խորշել առեւտուր անել Թուրքիայի եւ Ղազախստանի հետ։ Փաստաթղթերից մեկում երեւում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։ Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վերավաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։ Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետեւ վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»,- ասվում է ռեպորտաժում։
Ստացվում է, որ ա ՀՀ-ին եւ Թուրքիային զենք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, ոչ էլ ԱԱԾ-ին։
Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՊՆ-ն թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո անտոկոս 3,5 մլն դոլարանոց վարկ է տրամադրել Գալստյանին պատկանող օֆշորային ընկերությանը, որը մինչ այժմ չի վերադարձվել պետությանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը