Այստեղ հավաքվել են մարդիկ՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունը. Վազգեն Մանուկյան
Այստեղ հավաքվել են մարդիկ՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Եկեղեցու դեմ արշավը նոր բան չի, ոչ թե խոսքը գնում է մեր առաքելական եկեղեցու մասին, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է կոտրել իր ավանդույթները։ Ավանդույթները պատմությունն է, լեզուն է, կրոնն է։ Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ եկեղեցու բակում բավականին մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, Մանուկյանն արձագանքեց. «Որովհետեւ բնակչության 99 տոկոսն՝ անկախ իր վերաբերմունքից՝ հավատացյա՞լ են, թե՞ ոչ, գտնում են, որ այդպիսի բանը սրբապղծություն է; Այստեղ հավաքվել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը