Ոչ թուրքերն են սրա հեղինակը, ոչ ադրբեջանցիները, այլ՝ հայերը
Սանահինի վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր են քանդվել եւ դրանց տեղում նոր թաղում է կազմակերպվել: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել օգտատերերից Նվարդ Մանվելյանը:
«Երեկ Սանահինում էի... Այն ինչին ես ականատես եղա վանական համալիրին հարող տարածքում եւ հատկապես ողջ կառույցի ամբողջությամբ, ինձ, մեղմ ասած, շոկի ենթարկեց: Պարզվում է` վանական համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի հենց հարեւանությամբ բառացիորեն օրեր առաջ երկու պատմական տապանաքարեր տեղահանվել եւ մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել։ Վանական համալիրի կտուրին, գմբեթներին ու պատերին անտառ է գոյանում, իսկ գմբեթարդի ծածկասալերը ժամանակին նորոգելու եւ անավարտ թողնելու հետեւանքով կանաչ լույս է վառվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շուտափույթ եւ անարգելք փլուզման համար: Արդյունքում գմբեթից հոսող ջուրն ավելի է վնասում լանջերը եւ տակին գտնվող թաղերը: Տեղում հանդիպեցի եւ զրուցեցի վանական համալիրում ծառայություն իրականացնող հոգեւորական Հայր Ավետիկի հետ, ով պարզվում է մեղմ ասած՝ անկարող է եղել կանխելու կատարվող վանդալիզմը»,- գրել է օգտատերը:
ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը NEWS.am-ի հետ զրույցոuմ մեկնաբանելով տեղի ունեցածը՝ նշեց, որ տապանաքարը քանդվել է առանց ՀՀ մշակույթի հետ համաձայնեցման եւ թույլտվության: Նրա խոսքով, նախարարությունն արդեն դիմել է համապատասխան մարմիններին` հասկանալու՝ ինչպես է հնարավոր վերականգնել հասցված վնասը:
«Համապաստախան գրություններ ենք ուղարկել մարզպետարան, Մայր Աթոռ, համայնքապետարան, որպեսզի հասկանանք՝ եղել է նման թույլտվություն, թե ոչ: Փոձում ենք օրենքով սահմանված կարգով վերականգնել վնասը: Եթե որեւէ գործղություն չլինի՝ ստիպված կլինենք դիմել նաեւ իրավապահ մարմիններին: Անթույլատրելի են նման դեպքերը»:
Նշենք, որ Լոռու մարզում գտնվող Սանահինի միջնադարյան վանական համալիրը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը` 966 թ.-ին։ 2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։
Լուսանկարը` Նու Արդի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա