Հայերենը ոտնատակ՝ հատուկ արտագաղթը հեշտացնելու համար
ՀՀ բոլոր դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայական տրամադրում են հայերենով եւ ռուսերենով՝ հատուկ նպատակով. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։
Իսկ թե ինչու է ռուսերենի առկայությունն անհրաժեշտ՝ նախարարը մեկնաբանում է.
«Մենք գիտենք, որ երեխաների մի զգալի մաս ավարտելուց հետո գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սա արվում է, որ բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ատեստատի համար գումար վճարեն, ստանան ռուսերեն տարբերակը, միշտ է այդպես եղել»:
Լեւոն Մկրտչյանի պատասխանը թույլ է եւ որեւէ քննադատության չի դիմանում: Առաջին, կառավարությունը, կոնկրետ նախարարությունը չպետք է զբաղվի արտագաղթի խթանմամբ: Երկրորդ, եթե բարի նպատակներով տպխագրվում է նաեւ ռուսերեն, ապա պետք է տպագրվի նաեւ անգլերենով, գերմաներենով կամ պարսկյերենով:
Եւ վերջապես երրորդ, նախարարության եւ կառավարության հոգս չէ, թե ինչպես են արտագաղթողները կամ ժամանակավոր աշխատանքի մեկնողները թարգմանելու իրենց այս կամ այն փաստաթուղթը: Նույն տրամաբանությամբ, կարելի է նաեւ ատեստատը համարել Ռուսաստան մեկնելու ավտոբուսի 15 հազարանոց տոմս:
Կարծում ենք ժամանակն է, որ նախարարությունը, կառավարությունն ընդունի իր սխալը եւ վերացնի աղաղակող բացթողումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Top-News.am-ը «ՀՀ ԿԳ նախարարությունը ռուսերենին պետական կարգավիճակ է տվել» վերնագրով նյութում անդրադարձել էր այն փաստին, որ անհասկանալի պատճառով անկախ Հայաստանում ատեստատները տպագրվում են նաեւ ռուսերենով:
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...