Ինչպես են քամուն տալիս երեւանցիների փողերը եւ փող բռնում (Լուսանկար)
Երեւան: Հուլիս 11: Սայաթ Նովա փողոցի մայթից բանվորներն ակտիվորեն պոկում եւ բեռնատարն էին նետում սալաքարերը: Հանում են, որ դնեն նորերը: Երեւանին, Հայաստանին անծանոթները կկարծեն, թե մեր բյուջեն այնքան ավելցուկ ունի, որ ստիպված մայթերն անդադար նորոգում են:
Հիմա հարց քաղաքային իշխանություններին. ի՞նչը կամ ո՞վ է ձեզ ստիպում քանդել նորմալ, պիտանի սալաքարերը եւ տեղադրել նորերը: Եւ վերջապես, ո՞վ է այն մարդը, ումից մեր՝ երեւանցիների փողերով գնում եք նոր սալաքարերը:
Ավելորդ խոսակցություններից խուսափելու համար միանգամից նշենք, որ աշխարհում շատ ու շատ հարուստ քաղաքներ կան, որտեղ գոյություն ունեն հիսուն եւ նույնիսկ հարյուր տարվա սալաքարերով մայթեր: Մեկ հուշում եւս՝ կարգին ասֆալտ արեք քաղաքում, որ կես տարին մեկ նույն տեղում նորից ասֆալտ չանեք: Կարեւորը որակյալ ասֆալտ ունենալն է:
Հ.Գ. Ուշադիր նայեք լուսանկարին եւ փորձեք հասկանալ, թե ինչու են հանում այս սալաքարերը: Փորձեք հասկանալ եւ գտնել պատասխանը:

Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա