Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործում Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ը Համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը «Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին
Արցախ

Ադրբեջանցի ժողովրդի ձեւավորումը. Դրեյֆ դեպի Թուրքիայի կողմը. Մաս յոթերորդ

NEWS.am-ը շարունակում է ներկայացնել հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս յոթերորդ:

…Ռուսական կայսրության անկումն ամենաբարենպաստ ժամանակն էր այդ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար: Իր հավակնությունների իրավաբանական հիմնավորման համար Օտոմանյան կայսրության պաշտոնական անձինք Անդրկովկասում երկրորդ Ադրբեջան ստեղծեցին: Տրամաբանությունը պարզ էր եւ հանճարեղ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Այդ քաղաքականությունը բացասական արձագանք ստացավ հարեւան երկրների, մասնավորապես՝ Իրանի կողմից: Զեկույցում, որն ուղղված էր Գերմանիայի ռեյխսկանցլերին, Կովկասում Գերմանիայի պատվիրակության ղեկավարը նշում է. «Պարսկաստանում դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ թուրքերը «Ադրբեջան» անվանեցին անդրկովկասյան հանրապետությունը, որն ավելի մոտ է արեւելքին, պարսիկների նկատմամբ տարածքային հավակնությունների հիմնավորման համար: Դժգոհությունը խորացնում է նաեւ այն հանգամանքը, որ պարսիկները թաթարների ընկերները չեն»:

Ավելին, Օտոմանյան կայսրության ղեկավարները ձգտում էին նոր սուրրոգատ պետության հետ ընդհանուր սահմանի ձեւավորմանը, եւ Ադրբեջանը սկսեց տարածքային հավակնություններ առաջադրել սահմանակից ազգերի տարածքների նկատմամբ՝ վրացիների, դաղստանցիների, հայերի եւ այլն: Հայերի դեպքում նոր ձեւավորված Ադրբեջանը փորձում էր գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը, Սեւանը, Արարատը, այդ թվում նաեւ Երեւանը, ինչը Ղարաբաղյան հակամարտության առաջացման պատճառ դարձավ:

Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերը պարտվեցին, իսկ անկախ Ադրբեջանը շատ կարճ ժամանակ գոյատեւեց եւ մշտապես գերտերությունների պայքարի հարթակ էր: Նոր ազգ այստեղ չստեղծվեց: Սակայն հիմք դրվեց թյուրքացման եւ ադրբեջանականացման համար:

Անդրկովկասի սովետացումից հետո տվյալ հանրապետության աշխարհաքաղաքական կարեւորությունը նկատելի էր: Դրա առանցքային բաղադրիչներից էր Բաքվի նավթը: 1940 թվականին Ադրբեջանը տալիս էր իր ողջ նավթի 71,4 տոկոսը: Քաղաքի բնակչությունը շարունակում էր աճել: Այսպես, եթե 1913 թվականին Բաքվի բնակչությունը կազմում էր 389.6 հազար մարդ, ապա 1933 թվականին այն աճեց մինչեւ 709.5 հազար, եւ Բաքուն զբաղեցրեց ԽՍՀՄ-ում բնակչության թվով երրորդ տեղը Մոսկվայից եւ Լենինգրադից հետո:

Սակայն դրանից բացի Ադրբեջանական ԽՍՀ-ն վերածվեց Մերձավոր Արեւելքում բոլշեւիզմի տարածման ճակատի: Ադրբեջանն առաջին եւ մինչեւ 1930 թվականը միակ մուսուլմանական Սովետական պետությունն էր, եւ Կրեմլն այդ փաստն օգտագործում էր՝ նվազեցնելու համար կայսերական գերտերությունների հեղինակությունը, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հեղինակությունը այդ երկրների մուսուլմանական գաղութներում՝ Միջին Արեւելքից մինչեւ Հնդկաստան: Հենց այդ պատճառով սովետական իշխանությունները հնարավորինս բավարարում էին Ադրբեջանի տարածքային հավակնությունները՝ նրան փոխանցելով հայկական պատմական տարածքները՝ Ղարաբաղն ու Նախիջեւանը, Զանգեզուրի կեսից ավելին: Սովետական Ադրբեջանի կազմում էին նաեւ մի շարք վրացական եւ դաղստանական հողեր: Այդ քայլը աշխարհաքաղաքական առումով նպատակահարմար էր բոլշեւիկների համար, քանի որ մուսուլմանական աշխարհում Ադրբեջանը կոմունիստական հեղափոխության մարմնացում էր դարձել: Բացի այդ, Ադրբեջանն Իրանի վրա ճնշման հարմար լծակ էր:

Սակայն առաջին փուլում սովետական իշխանությունը հակված էր բավական հետաքրքիր քաղաքականության: Ադրբեջանում, օրինակ, կողմ էին էթնիկ բազմազանությանն ու ազգային ինքնությանը: Բացի այդ, սովետական իշխանությունը հրաժարվեց «կովկասյան թաթարներ» էթնոնիմից, եւ դրա փոխարեն շրջանառության մեջ դրեց Անդրկովկասի թյուրքերի համար նոր ազգային ինքնություն՝ նրանց անվանելով Սովետական Ադրբեջանի թյուրքեր:

Գերմանիայում 1933 թվականին Հիտլերի՝ իշխանության գալուց հետո ակնհայտ դարձավ, որ նոր համաշխարհային պատերազմն անխուսափելի է: Տվյալ իրավիճակում Ադրբեջանը խոցելի դարձավ: Դրա հիմնական պատճառը տվյալ պետական ձեւավորման էթնիկ առանձնահատկությունն էր: Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որի անվանումը չէր ծագում որեւէ ազգի կամ էթնոխմբի անվանումից: Ադրբեջանում բնակվում էին թյուրքական, կովկասյան, իրանական ծագման էթնոխմբեր, ինչպես նաեւ հայեր, վրացիներ, ռուսներ եւ հրեաներ: Բնակչության գրեթե 52 տոկոսը կազմում էին թյուրքալեզու ազգերը: Հատկանշական է, որ համաձայն 1920-ական թվականներին անցկացված մարդահամարի՝ Պարսկաստանի թյուրքական բնակչությունը հիշատակվում է որպես առանձին էթնիկ խումբ:

«Ադրբեջանական թյուրքեր» էթնիկ խումբը վտանգ էր ներկայացնում, քանի որ կարող էր հեշտությամբ միություն կազմել Թուրքիայի հետ, ինչը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսպես, 1941 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները ուղերձ հղեցին Բեռլինին, որում հայտնում էին սովետական իշխանությունից Կովկասի անջատման նպատակով ադրբեջանական թյուրքերի հետ անցկացրած աշխատանքի մասին: Թուրքիան ծրագրում էր պատերազմ սկսել Գերմանիայի կողմից եւ հարմար պահի էր սպասում: Նման առիթների շարքում էր, օրինակ, Ստալինինգրադի ճակատամարտը, եւ գերմանացիների հաղթանակի դեպքում թուրքական զորքերը պետք է նոր ճակատ բացեին Անդրկովկասում: Սակայն նույնիսկ պաշտոնապես պատերազմ չսկսելով՝ Թուրքիան Գերմանիան մատակարարում էր ռազմավարական կարեւորություն ունեցող հումքով, մասնավորապես, քրոմով: Թուրքական Հանրապետությունը Գերմանիային պատերազմ հայտարարեց 1945 թվականի փետրվարի 23-ին:

Հաշվի առնելով Գերմանիայի եւ Թուրքիայի ավանդական սերտ կապերը, ինչպես նաեւ 1918 թվականին Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները, Սովետական Միությունը որոշում կայացրեց նոր ազգ ձեւավորել: «Կովկասյան թաթարերի» վերականգնումն այլեւս անհնար էր: Այդ պատճառով որոշում ընդունվեց «ադրբեջանական» ազգ ստեղծել, ընդ որում՝ շտապ տեմպով: «Ադրբեջանցիներ» նոր անվան տակ միավորվեցին տարբեր մուսուլմանական ազգեր եւ էթնոխմբեր: Հենց այդպես 1936 թվականին աշխարհում հայտնվեց նոր ազգ՝ ադրբեջանցիներ:

Որպես մեկ միասնական մուսուլմանական ազգ Ադրբեջանի ԽՍՀ-ի մուսուլմանական ազգերի համախմբման համար հիմք պետք է դառնար տարածքային-վարչական պատկանելիությունը: Տարբեր ազգությունների մարդիկ պետք է դառնային ադրբեջանցիներ, այսինքն՝ Ադրբեջանի բնակիչներ:

Համընդհանուր ինքնորոշման կայացումից հետո այն պետք է դառնար ազգային ինքնորոշում: Այդպիսով, նոր ադրբեջանական համայնքի մաս դարձան հին կովկասյան ալբանացիների սերունդները՝ լեզգիները, իրանական մշակույթի կրողները՝ թալիշները, թաթերը, քրդերը, թյուրքական էթնոսը:

Նոր ազգի գոյությունը լեգիտիմացնելու համար պետք էր շտկումներ կատարել պատմության մեջ: Ադրբեջանը միայնակ չէր կարող լուծել այդ խնդիրը:

Նոր ադրբեջանական ազգ ստեղծելով՝ Սովետական Միությունը մի շարք աշխարհաքաղաքական հարցեր լուծեց: Նախ, ձեւավորվեց նոր ազգ, որը չնույնացվեց Թուրքիայի թյուրքերի հետ: Բացի այդ, այդ նոր ազգը կախված էր ԽՍՀՄ-ից, քանի որ արհեստական ձեւավորված էր եւ թույլ:

Այնուամենայնիվ, նոր խնդիրներ առաջացան: Այսպես, չնայած պետական ահռելի ռեսուրսի կիրառմանը՝ ազգային ինքնության ձեւավորումն այլ կերպ տեղի ունեցավ: Թյուրքական էլիտան, որը հաջողությամբ անցկացնում էր ինքնորոշում-ինքնաճանաչում-ազգային ինքնություն շղթան, սկսեց ադրբեջանական ինքնությունը պարտադրել հանրապետության այլ մուսուլմանական ազգերի: Հետեւաբար, ադրբեջանական համայնքը չդարձավ համախմբող տարր հանրապետության բոլոր մուսուլմանական ազգերի համար:

Բացի այդ, սկսվեցին բավական վտանգավոր գաղափարական խնդիրներ: Դրանցից կարեւորը դարձավ Ադրբեջանում ինտերնացիոնալիզմի փոխարինումը նացիոնալիզմով: Սովետական Ադրբեջանում տարբեր էթնոխմբեր կային, սակայն նոր ազգի արհեստական ձեւավորումը հանգեցրեց նացիոնալիզմի հաղթանակին:

Տվյալ պրոցեսը օբյեկտիվ նախադրյալներ ուներ: Ադրբեջանի էլիտայի թյուրքական մասի դրեյֆը թելադրված էր մի շարք գործոններով: Այստեղ, իհարկե, կար վախի ու գայթակղության յուրօրինակ սիմբիոզ: Գայթակղությունն այն էր, որ ստեղծվում էր «մինի-կայսերական» ազգ, իսկ վախը՝ այն, որ այդ ճանապարհին կան օբյեկտիվ եւ լուրջ խոչընդոտներ:

Դրանցից կարեւորը հենց Լեռնային Ղարաբաղն էր: Սակայն ի տարբերություն այլ ոչ մուսուլմանական ազգերի՝ Ղարաբաղի հայերն ունեին ոչ միայն դարերից եկած պատմություն, այլ նաեւ պետականություն: Հայկական Ղարաբաղը միաձուլելը պարզապես անհնար է: Հնարավոր էր փորձել փոխել Ղարաբաղի էթնոազգային կազմը, հասնել հայերի՝ փոքրամասնության վերածմանը: Ի դեպ, հենց այդ քաղաքականությունը հաջողությամբ անցկացվեց Նախիջեւանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության դեպքում, որտեղ մի քանի տասնամյակների ընթացքում հայկական բնակչություն չմնաց: Սակայն Ղարաբաղի հետ նման փորձն անհնար է մի շարք պատճառներով, որոնցից կարեւորագույնը Ղարաբաղի հայերն են, նրանց կայունությունը, հզոր կապը հայրենի հողի հետ, ապստամբ ոգին եւ այլն: Փաստացի, եթե Լեռնային Ղարաբաղը բռնի կերպով չներառվեր Ադրբեջանի կազմում, ապա այդ հանրապետության մուսուլմանական ազգերի համախմբումն ավելի հաջող կընթանար:

Ադրբեջանցիները սկսեցին Ղարաբաղը դիտարկել արդեն որպես իրենց էթնիկ տարածք, այլ ոչ թե որպես այլ ազգի վարչական միավոր: Այսուհետ երկու ազգերի՝ ադրբեջանցիների եւ Ղարաբաղի հայերի միջեւ տարաձայնությունները տեղափոխվել են նոր՝ ազգամիջյան մակարդակ: