Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը

Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը
Արցախ

Ադրբեջանի էթնոքաղաքական խճանկարը. քրդեր (մաս II)

NEWS.am-ը ներկայացնում է «Ադրբեջանի էթնոքաղաքական խճանկարը» հրապարակումների շարքը, որը նվիրված է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգերին: Հրապարակումների առաջին մասը նվիրված է քրդերին: Հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս երկրորդ:

Անդրկովկասի քրդերը

Քրդերը Անդրկովկասի ավտոխտոն ազգ չեն համարվում, սակայն տվյալ տարածաշրջանում այդ ազգի ներթափանցումը սկսվել է ավելի քան հազարամյակ առաջ: X դարի արաբ պատմաբան Ալի ալ-Մասուդին հայտնում է, որ Բայլական-Փայտակարան շրջանում բնակեցվել են մի շարք իրանական ցեղեր, որոնց թվում եղել են նաեւ քրդական ցեղեր: Քրդերի ներկայացուցիչները ծառայել են տարածաշրջանի տարբեր պետությունների ղեկավարների մոտ: Օրինակ՝ Շիրվանի կառավարիչ շիրվանշահ Ֆարիբուրզ I-ի (XI դար) մոտ ծառայել է պատմաբան Մասուդ իբն Նամդարը, որը ծագումով քուրդ էր: Քրդուհի էր նաեւ պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջեւի մայրը:

X-XII դարերում տարածաշրջանի քաղաքական կյանքում մեծ դեր են ունեցել Շեդդադիդները՝ նույնպես քրդական ծագմամբ արքայատոհմ, որը կառավարել է Արեւելյան Անդրկովկասի եւ Հայաստանի տարբեր շրջաններում: XI-XII դարերում այդ արքայատոհմը համարվել է Անդրկովկասի ամենաուժեղ քրդական արքայատոհմը: 951-952 թվականներին նրանք ստեղծել են իրենց պետությունը Գյանջայում իր կենտրոնով: Այդ պետությունը բավականին հաճախ պատերազմում էր Հայաստանի եւ Վրաստանի հետ՝ փորձելով ընդլայնել իր տարածքները:

Արեւելյան Անդրկովկասում քրդական ցեղերի վերաբնակեցումը կազմակերպված աշխարհաքաղաքական բնույթ ստացավ XVIII դարում եւ տարածաշրջանում հզոր գերտերությունների բախումների եւ պայքարի հետեւանք դարձավ: Հատկապես կարեւոր ուղղություն ներկայացրեցին Ղարաբաղն ու Զանգեզուրը, մասնավորապես, Կշտաղ եւ Ցար շրջանները (ներկայիս Քաշաթաղ եւ Քարվաճառ, համապատասխանաբար), որտեղ դարեր շարունակ գոյություն են ունեցել հայկական պետական ձեւավորումներ իշխանությունների եւ մելիքությունների տեսքով: Ակեր գետի հովտում էր գտնվում Կշտաղ մելիքությունը: 1609 թվականին պարսից շահ Աբաս I-ը պաշտպանեց այդ իշխանության մելիք Հայկազի իրավունքները:

Տվյալ տարածքները մնացին հայաբնակ մինչեւ ռուս-պարսկական պատերազմը եւ XVIII դարում Անդրկովկասի օսմանյան բանակի ներխուժումը: Հենց այդ իրադարձությունները հանգեցրեցին տարածաշրջանում ժողովրդագրական լուրջ փոփոխությունների:

1722 թվականին Ռուսաստանի կայսր Պետրոս I սկսեց իր պարսկական արշավները: Ռուսական զորքերը կարողացան գրավել Պարսկաստանի մերձկասպյան նահանգները, իսկ վերջիններս, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հենց այդ ժամանակ Իրանի գրեթե կեսը գտնվում էր արեւելքից հարձակված աֆղանների վերահսկողության տակ, իսկ թուրքերը արշավանք էին սկսել արեւմուտքից, 1723-ին Ռուսաստանի հետ կնքեցին Պետերբուրգի պայմանագիրը, համաձայն որի այն զիջում էր մերձկասպյան նահանգները Ռուսական կայսրությանը: Այս պատերազմում Ռուսաստանին ակտիվորեն աջակցում էին ղարաբաղյան հայ իշխանությունները, այդ թվում ՝ Ծար եւ Քշտագ մելիքությունները: Հայկական մելիքությունները նույնպես կատաղի դիմադրություն էին ցույց տալիս թուրքական զորքերին:

Որեւէ կողմնակալությունից խուսափելու համար մենք այս իրադարձությունների վերաբերյալ տվյալներ ենք ներկայացնում Ադրբեջանի պատմության վերաբերյալ գիտական հրատարակությունից, որը տպագրվել է 1958 թվականին: «Հակաթուրքական շարժումը հատկապես մեծ թափ էր հավաքել Ղարաբաղում: Սա էր պատճառը, որ օսմանցիները երկար ժամանակ ի վիճակի չէին նվաճել Ղարաբաղը: Նույնիսկ թուրքերի կողմից տարածաշրջանի օկուպացումից հետո ղարաբաղցիները, շարունակելով պայքարել զավթիչների դեմ, հարձակվում էին թշնամու ջոկատների վրա` ոչնչացնելով թշնամու կենդանի ուժը եւ անորսալի մնալով»: Այս մասին վկայում էին բազմաթիվ ականատեսներ:

Օրինակ, վրաց թագավոր Վախթանգ VI բանագնաց Դավիթ Նազարաշվիլին Պարսկաստանից եւ Անդրկովկասից վերադառնալիս հայտնել էր հետեւյալը. «Հայերը դեռ պինդ պահում են իրենց, եւ թուրքական բանակն է հարձակվել նրանց վրա եւ հայերը ջարդել են այդ բազմաթիվ թուրքերին»: Իսկ 1726-ի օգոստոսին գրված ռուսների գաղտնի վկայություններից մեկում ասվում է հետեւյալը. «Թուրքերը մեծ քաշքշուկներով բազմիցս հարձակվել են հայերի մոտ, բայց չորս անգամ զորքերը պարտվել են, եւ հայերը շարունակում են դիմադրել թուրքերին»:

Այսպիսով, Ղարաբաղն ու Զանգեզուրը 8 տարի շարունակում էին հուսահատ եւ շատ հաջող պայքարել: Այնուամենայնիվ, դիմադրությունը չափազանց թանկ գին ուներ: Հատկապես նոսրացել էր Ղարաբաղի բնակչությունը: Կարիք չկա բացատրել, թե ինչ է նշանակում մի քանի ճակատով դաժան եւ լայնամասշտաբ պատերազմ մղել երկու կայսրությունների, ինչպես նաեւ Կովկասի լեռնեցիների դեմ:

Միայն Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից առաջ հայ բնակչությունը շուրջ 100 հազար տուն էր կազմում: Հաշվի առնելով այդ օրերի ընտանիքների մեծ թվաքանակը` Հայաստանի ընդհանուր բնակչությունը կազմում էր առնվազն 500-700 հազար մարդ: Համեմատության համար նշենք, որ 1916 թվականին Ելիզավետպոլի գուբերնիայի հայ բնակչությունը (հիմնականում կենտրոնացած էր Ղազախի եւ Ելիզաբեթպոլի (Գյանջա) շրջաններում եւ Ղարաբաղում) կազմում էր շուրջ 230 հազար մարդ: Այսպիսով, Օսմանյան եւ Պարսկական կայսրությունների հետ պատերազմում հայերի կորուստներն այնքան մեծ էին, որ չվերականգնվեցին նույնիսկ գրեթե երկու դար անց:

Ղարաբաղցիների կողմից գերի վերցված թուրք փաշան հարցաքննության ժամանակ ուղիղ հայտարարել էր, որ սուլթանը հրամայել է ոչնչացնել հայերին: Շատերին բնաջնջեցին, իսկ քրիստոնյաները բռնի մահմեդականացան: Օրինակ, Շիրվանում եւ Շեքիում թուրքական իշխանությունները քրիստոնյաներին հրամայել էին դեղին գույնի տարբերանշան կրել կրծքին: Եվ սա նացիստների համակենտրոնացման ճամբարներում համանման գործողություններից ավելի քան երկու հարյուր տարի առաջ էր: Այդ ժամանակ ոչնչացվեց Գանձակի շրջակայքում գտնվող քրիստոնյա բնակչության մեծ մասը, ողջ մնացածները կա՛մ գերի ընկան, կա՛մ ստիպված եղան իսլամ ընդունել, ինչպես Նուխի շրջանում, որտեղ մինչեւ 10 հազար հայ հարկադրված իսլամ էր ընդունել. դիմադրողներին հաշմանդամ էին դարձնում եւ սպանում:

Հատկապես նոսրացել էր արեւմտյան Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Քաշաթաղը Ծարը (Քարվաճառ) գրեթե զրկվեց իրենց բնակչությունից: Շատ մարդիկ զոհվեցին, շատերը փախստական դարձան եւ ստիպված եղան լքել իրենց հայրենի հողերը: Ոմանք բնակություն հաստատեցին Պարսկաստանի` Ռուսաստանից անջատված մերձկասպյան շրջաններում, մյուսները` Վրաստանում եւ Հյուսիսային Կովկասում: Օրինակ, Ծարի հայերը ապաստան գտան Վրաստանում: Հայտնի է, որ Չիրկին գյուղի հայերը տեղափոխվել են Թիֆլիս, Յաշնախի բնակիչները բնակություն են հաստատել Տբախմելիք գյուղում (այժմ ՝ Գարդաբանի շրջանի Տաբախմելա), իսկ Խութավան գյուղի որոշ բնակիչներ բնակություն են հաստատել Շուլավեր քաղաքում: Հայ վերաբնակիչների բավականին մեծ հոսք Ակեր գետի ավազանից շարժվել է դեպի Մոզդոկ եւ Կիզլյար:

Վերականգնվելով թուրքական եւ ռուսական արշավանքներից հետո` Պարսկական կայսրությունը շուտով կրկին ուժեղացավ եւ կարողացավ հետ վերցնել կորցրած տարածքները: Իրանը հետ գրավեց Անդրկովկասը թուրքերից, եւ համաձայն 1732 թվականի Ռեշթինյան պայմանագրի եւ 1735-ի Գյանջայի պայմանագրի, այն վերադարձրեց մերձկասպյան շրջանները: Սակայն արեւմտյան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չկարողացավ վերադառնալ իրենց երկիր, քանի որ ժամանակին նրանք սատարել էին Պետրոսին Պարսկաստանի հետ պատերազմում, իսկ Պարսկաստանում բնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատացել էր: Ահա ինչպես է նկարագրում վերաբերմունքը հայերի նկատմամբ այդ ժամանակաշրջանի ազգային-ազատագրական շարժման հայտնի առաջնորդ եւ խոշոր վաճառական Պետրոս դի Սարգիս Գիլանենցը. «Եթե մեր մեջ հայեր չլինեին, եթե նրանք մեր քայլերի ականատեսը չլինեին եւ չիմանային մեր լեզուն, ապա մենք վաղուց կհաղթեինք ռուսներին»: Մեկ այլ նամակում Գիլանենցը նշում է, որ հայերն այլեւս չեն կարող ապրել Պարսկաստանում, քանի որ եթե նրանք ընկնեն պարսիկների ձեռքը, վերջիններս նրանց կտոր կտոր կտանեն:

Սակայն միայն սենտիմետալությամբ Պարսկաստանի քաղաքականությունը չսահմանափակվեց: Մահմեդական ցեղերը, հիմնականում` քրդեր, վերաբնակեցվեցին Քաշաթաղի եւ Ծարի ամայի շրջաններում: Այս ձեռնարկության աշխարհաքաղաքական կարեւորությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի պետականության երկու առավել կենսունակ բեկորների` Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ անհրաժեշտ էր սեպ խրել, որը կբաժաներ այս երկու շրջանը` խոչընդոտելով դրանց միանալուն եւ, միեւնույն ժամանակ, կլուծեր ժողովրդագրական եւ ռազմաքաղաքական կարեւորագույն խնդիրները: Այս քաղաքականության արդյունքում 19-րդ դարի սկզբին քրդերը դարձան գերիշխող ժողովրդագրական տարր պատմական Կշթագի եւ Ծարի տարածքում:

Օրինակ, նախկին հայկական Հալաք գյուղը բնակեցված էր մոխաուրյան քրդերով: Հարկ է նշել, որ սերունդ առ սերունդ փոխանցվում էր այն տեղեկատվությունը, որ քրդերը վտարել են այստեղի հայերին, ինչն արձանագրել են նաեւ հետազոտողները` շփվելով տարածաշրջանի քրդերի հետ: Օրինակ, 1924 թվականին այստեղ այցելած սովետական գիտնական Ե. Պչելինան իր գիտական աշխատություններում մատնանշել է քրդական միգրացիայի հարձակվողական գործընթացը, այն մասին, որ մարդիկ պատմել են հայ բնակչության տեղահանության, նրանց գյուղերի ավերածությունների եւ Հորասանից քրդերի կողմից օկուպացման մասին եւ այլն:

Այս ժողովրդագրական պատկերը շարունակվել է նաեւ Անդրկովկասի` Ռուսական կայսրությանը միացումից հետո: Ի դեպ, որոշ քրդական ցեղեր տեղափոխվել են Անդրկովկաս տարածաշրջանի` Ռուսաստանի կազմ մտնելուց հետո: Իրանից քուրդ վերաբնակիչները հաստատվել են, օրինակ, Ելիզավետպոլի գուբերնիայի Զանգեզուրի շրջանում 1813, 1828 եւ 1914 թվականներին:

Քրդական բնակչությունը ցրվեց գրեթե ամբողջ տարածքում, որտեղ այժմ տեղակայված է Ադրբեջանի Հանրապետությունը: Տվյալ համատեքստում ներկայացնենք տվյալներ ՝ հրապարակված 1921 թվականի Մ.Գ.Վելիեւի «Ադրբեջան. ֆիզիկա-աշխարհագրական, ազգագրական եւ տնտեսական ակնարկ» գրքում: Հեղինակի տվյալներով՝ ամենավերջին քուրդ միգրանտներից են եղել պսիան ցեղերը (Թուրքիայից) եւ գյարուսը (Պարսկաստանից): Մնացած ցեղերն ապրել են տարածաշրջանում նաեւ նախկինում: Հեղինակը մեջբերում է արդեն Խորհրդային Ադրբեջանի տարբեր գավառների քրդական բնակավայրերը՝

Կուբին՝ Կարա-Կուրտի, Կարաջալի;

Ջեվատ՝ Կարալար, Կարաջալար, Բեյուկ-Գյարուս, Ջիր-Գյարուս;

Շեմախի՝ Կուրտ, Կարալի, Գյարուս-Չապարլի;

Գեոկչա՝ Ջիր-Կուրտ, Կյուրդ-Շաբան, Կյուրդ-Կարաբագլար, Կյուրդ-Մաշի, Կյուրտ, Կարաջալի, Կարաջա, Գյարուս-Աղա-Արխ, Գյարուս-Արատ-Կենդ;

Լենքորան՝ Բարկուշեդ, Կյուրդ-Աբազլի, Կյուրդլյար, Կարալի-Բեյուկ, Կարալի-կիչիկ;

Ագդաշ՝ Կյուրդ;

Զանգեզուր՝ Կարալար, Կարաջալի, Սիսիան, Կյուրտ-Գաջի, Կազի-Կյուրդ-Արլի, Կյուրդ-Ալի, Կուրտ-Կալե;

Կազախ՝ Կարալար;

Ջերբայիլ՝ Կարաջալար, Կյուրդ-Մահմուդլի, Կյուրդ-Մարֆուզլի, Կյուրդ-Չապիկ, Կյուրդ-Էֆենդիլյար,

Ջեվանշիր՝ Բարգուշեդ, Կյուրդ-Բարակի, Կազի-Կյուրդ-Ալի, Կյուրդլյար, Կյուրդ-Բարդա-Ամանիան;

Գյանջա՝ Սաֆիկյուրդ;

Շուշի՝ Կյուրդ-Կարադաղլի եւ Կյուրտլյար;

Շաուր-Դարալագեզ՝ Պսիան:

Հեղինակը նշում է, որ այդ քրդերը թյուրքացել են եւ մոռացել են իրենց հարազատ լեզուն՝ չնայած տարեցների շրջանում կամ անձինք, ովքեր գիտեն քրդերեն: Վելիեւը թյուրքացած է համարում նաեւ Նախչիվանի գավառի Կիլիտ գյուղի բնակիչներին: Կիլիտների նախնիները՝ նրա հավաքած տվյալների համաձայն, աքսորվել են Պարսկաստանից հայտնի Նադիր շահի կողմից: Նրանց ցեղի ծագումը հայտնի չէ: Հեղինակը պնդում է, որ մինչեւ 19-րդ դարի վերջ կիլիտցիները խոսել են կիլիտերեն: Լեզուն շատ նման է եղել քրդերերին: Այժմ նրանք խոսում են թյուրքական լեզվով: Հեղինակի պնդմամբ՝ Զանգեզուրի եւ Ջեբրայիլի քրդերն իրենց համարում են սերված Ռումայից (Փոքր Ասիա): Հեղինակը պնդում է, որ 1921 թվականին իրենց քրդական ինքնությունը պահպանել են հետեւյալ գավառների քրդերը՝

Զանգեզուրում՝ Բոզլի, Ագաջ-Կենդիլի, Կարա-Կիշլագ, Ալիանլի, Կազիկուրդլի:

Հետաքրքիր է, որ ռուսական իշխանությունները հատուկ վերաբերմունք են ունեցել քրդերի հանդեպ: Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Ռուսական կայսրության ռազմական նախարարությունը խստորեն կարգադրեց բանակ չզորակոչել քրդերին,դա միակ մուսուլմանական ազգն էր, որի նկատմամբ նման մոտեցում էր կիրառվում:

Քրդերն ու Ադրբեջան պետության ձեւավորումը

1918 թվականին Արեւելյան Անդրկովկասի մեծ մասը մտավ Ադրբեջան պետության կազմում, որը ստեղծվեց գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական պայքարի արդյունքում:

Քրդերի ներկայացուցիչները Ադրբեջան պետության ստեղծման հեղինակները չէին, սակայն նրանք մասնակցեցին այդ գործընթացին:

Այսպես, նորաստեղծ Ադրբեջանի առաջին փոխնախարար, այսինքն՝ ղեկավար, դարձավ Ֆաթալի Խան Խոյսկին, ով հետագայում զբաղեցրեց ներքին գործերի նախարարի, ռազմական նախարարի, արդարադատության նախարարի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները: Նրա նախնիները պարսից Խոյ քաղաքի խաներն էին: Էթնիկ քուրդ էր նաեւ Խոսրով-բեկ Սուլթանովը: Նա արյունարբու գործիչ էր, Ադրբեջանի առաջին ռազմական նախարարը, ով մինչ այժմ ադրբեջանցի ազգայնականների հպարտությունն է: 1919 թվականին հենց նա նշանակվեց Ղարաբաղի գեներալ-նահանգապետ, հենց նա էր 1920 թվականին Շուշիում հայերի կոտորածի կազմակերպիչը եւ 1918 թվականին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից մեկը: Նույնիսկ բոլշեւիկյան առաջնորդներին էին ցնցված Շուշիի ճակատագրով: Այսպես, Սերգո Օրջոնիկիձեն իր հուշերում գրում է. «Սարսափով եմ հիշում այն պատկերը, որը տեսա 1920 թվականի մայիսին Շուշիում: Գեղեցիկ հայկական քաղաքը ավերվեց հիմնովին, իսկ հորերում տեսանք կանանց եւ երեխաների դիեր»:

Միկենդ գյուղից քուրդ էր նաեւ Ադրբեջանի առաջին լուսավորության նախարար Նուրմամեդ-բեկ Շախսուվարովը: Թյուրքացած քուրդ էր նաեւ Ադրբեջանի արդարադատության առաջին նախարար Ասլան-բեկ Սաֆիկյուրդսկին, ով ծնունդով Գյանջայի Սաֆիկյուրդ գյուղից էր: Հայերի դեմ պայքարի համար մուսավատիստական իշխանությունները քրդական հատուկ ջոկատներ ստեղծեցին՝ Համիդեայի գնդերի նման, որոնք ստեղծվել էին թուրք սուլթան Աբդուլ Համիդի կողմից, ինչպես հայտնի է, 1915 թվականին հայերի կոտորածի համար: Քրդերից պետք է ձեւավորվեին հրաձգային գումարտակ եւ ձիավոր դիվիզիոն, որոնց ձեւավորումը սկսվեց 1919 թվականին, սակայն այդպես էլ չավարտվեց մինչեւ հանրապետության խորհրդայնացումը:

Հարկ է նշել, որ այդ ձեւավորումների ստեղծման մեջ կար արտաքին քաղաքական տրամաբանություն: Համաշխարհային հանրությունն ավելի բացասական վերաբերվեց թյուրք-հայկական բախումներին, դեռ թարմ է 1915-ի ցեղասպանության մասին հիշողությունը, քան հայ-քրդական բախումներին:

Քրդերը եւ Խորհրդային Ադրբեջանը

1920 թվականին Ադրբեջանում հաստատվեց Խորհրդային իշխանությունը եւ ձեւավորվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Քրդերի ներկայացուցիչները մասնակցեցին նաեւ այդ գործընթացին: Նրանք, մասնավորապես, պարտիզանական «Կարմիր ռազմաճամբար» ջոկատի կազմում էին:

Խորհրդային հայտնի քուրդ գործիչների թվում էր Չինգիզ Իլդրիմը, իսկական ազգանունը՝ Սուլթանով, նա արդեն հիշատակված Խոսրով-բեկ Սուլթանովի ազգականն էր: Ինչպես եւ իր եղբայրը՝ Չինգիզ Իլդրիմը դարձավ ռազմական եւ ծովային գործերով հանձնակատար: Հետաքրքիր է, որ Իլդրիմը Խորհրդի անդամ էր արդեն հիշատակված Ղարաբաղի գեներալ-նահանգապետի օրոք: Այստեղ մենք կրկին տեսնում ենք Սալադինի էթնոքաղաքական ռազմավարության գործողությունը, այսինքն՝ լինել միշտ իշխանության գլխին, բարձրագույն էշելոններում: Իհարկե, հետագայում Չինգիզ Իլդրիմը զբաղեցրեց տարբեր բարձր պաշտոններ եւ շատ բան արեց այդ հանրապետության տարբեր ճյուղերի զարգացման համար: 1930-ականների վերջին նա ռեպրեսիայի ենթարկվեց եւ գնդակահարվեց:

Այնուամենայնիվ, խորհրդայնացումը քրդերի համար հատուկ իրավիճակ ստեղծեցին՝ ծնելով նորանոր հնարավորություններ եւ լրջագույն մարտահրավերներ: