Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար Գինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին Ինտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալները Հնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթով Մանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործում

ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Հայաստան

Ադրբեջանցի ժողովրդի ձեւավորումը. Խորհրդայնացում եւ պանթյուրքիզմ. Մաս հինգերորդ

NEWS.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի հինգերորդ մասը։

Բաքվի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը իր գործունեության առաջին քայլերից քարոզել է պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքները: «Բաքվի բանվորներին օտար է ազգային ամեն տեսակի թունավորումը: Առանց ազգերի տարբերակման պրոլետարների համերաշխությունը նրանց համար սրբազան պատվիրան է»: Կովկասի բոլշեւիկյան կազմակերպությունների գործունեությունը ստացել է Վ.Ի.Լենինի բարձր գնահատականը: «Մեզ մոտ եւ Կովկասում,- 1913 թվականին գրել է Լենինը,- սոցիալ-դեմոկրատ վրացիները + հայերը + թաթարները + ռուսները ավելի քան 10 տարի միասին են աշխատել միասնական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ: Սա արտահայտություն չէ, այլ ազգային հարցի պրոլետարական լուծում: Միակ լուծումը»:

Այդ ժամանակ բոլշեւիկների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն էր հեղափոխական պայքարի մեջ աշխատավոր մուսուլմանների լայն ներգրավումը: Այդ ժամանակ Բաքվի կոմիտեն սերտ կապեր էր պահպանում Միջին Ասիայի, Դաղստանի, Հյուսիսային Կովկասի հեղափոխական սոցիալ-դեմոկրատների հետ, նրանց օգնում էր ստեղծել սոցիալ-դեմոկրատական խմբակներ ու խմբեր, տարածել մարքսիստական գաղափարները, ստեղծել ընդհատակյա տպագրական տեխնիկա: Բաքվից Անդրկասպյան երկրամաս են ժամանել կուսակցական աշխատողներ, Գրոզնիում ակտիվ կուսակցական աշխատանք է ծավալել կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ Ի.Տ.Ֆիոլետովը, իսկ Դաղստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների խնդրանքով այնտեղ են ուղարկվել քարոզիչներ, զանգվածային ագիտատորներ, փոխանցվել է զգալի քանակությամբ կուսակցական գրականություն:

Մյուս կարեւորագույն հոսանքն է դարձել պանթյուրքիզմի գաղափարախոսությունը: Հենց պանթյուրքիզմի հետ եւ դրա դեմ պայքարն է XIX դարի երկրորդ կեսից ընդհուպ մինչեւ մեր ժամանակները դարձել Արեւելյան Անդրկովկասի պատմության որոշող բաղադրիչը: Եվ ХХ դարի սկզբից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը պանթյուրքիզմի հիմնական աշխարհաքաղաքական եւ գաղափարախոսական մրցակիցներից մեկը բոլշեւիզմն էր կամ խորհրդային կոմունիզմը, որոնց պայքարի ասպարեզը ահռելի տարածք էր ընդգրկում, որը ներառում էր Կովկասը, Պովոլժիեն, Կենտրոնական Ասիան, Սիբիրի մի շարք շրջաններ: Եվ այստեղ ամենակարեւոր շրջաններից մեկը հենց Արեւելյան Անդրկովկասն էր, այդ պայքարի յուրատեսակ առաջնագիծը:

Պանթյուրքիզմի հիմնական գաղափարն էր բոլոր թյուրք ժողովուրդների կամ թյուրքական աշխարհի միավորումը մեկ պետության մեջ՝ Թուրքիայի առաջնորդությամբ: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց պանթյուրքիզմի գաղափարը թուրքական գաղափարախոսություն չէ: Այն մշակվել է Օսմանյան կայսրության սահմաններից դուրս: Պանթյուրքիզմի գաղափարների հեղինակներն են եղել եվրոպացիները, անգլիական, ֆրանսիական, գերմանական եւ ավստրիական իշխող շրջանակները ու նրանց հատուկ ծառայությունները:

Պանթյուրքիզմի ստեղծան տրամաբանությունը չափազանց պարզ էր: Այդ քաղաքականությունը հնարավորություն էր ընձեռում միաժամանակ հասնելու երկու կարեւորագույն նպատակի: Առաջին՝ Եվրոպայում իր տերությունների կորստի պատճառով եվրոպական տերությունների դեմ ռեւանշի տենչացող Թուրքիան այդ տարածքների վերադարձն այլեւս չէր դիտարկում որպես իր հիմնական խնդիր եւ այսպիսով չէր սպառնում եվրոպական երկրներին: Ուստի կարելի էր թուրքական հնարավոր էքսպանսիայի ուղղությունը Եվրոպայից եւ նախկինում օսմանների նվաճած եվրոպական մեծ տերությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներից շրջել Ռուսական կայսրության ուղղությամբ, որի տիրապետության տակ էր Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող թյուրք ժողովուրդների հիմնական զանգվածը: Ինչպես գրել է պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկը՝ Մունիս Թեքինալփը, նույն ինքը՝ Մոիզ Քոենը, թուրքական քաղաքակրթության ստեղծման համար 12-15 մլն օսմանյան թուրքերը բավարար չէին, եւ պարտադիր էր Օսմանյան կայսրության սահմաններից դուրս ապրող 40-50 մլն թյուրքերի միավորումը մեկ միասնական պետության մեջ:

Այսպիսով, Օսմանյան կայսրությունն իր հայացքը պետք է ուղղեր դեպի ռուսական տարածքներ, եւ այդ կերպ երկու կայսրությունների բախումների հետեւանքով թուլանում էին երկուսն էլ, իսկ շահող էին դուրս գալիս եվրոպական մեծ տերությունները, որոնք կարող էին դրա արդյունքում իրենց ազդեցության ոլորտի մեջ ներառել Թուրքիայի վերահսկած լրացուցիչ տարածքներ:

Սա իր հերթին կբացառեր Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների միջեւ ռազմավարական ու երկարաժամկետ միության ցանկացած հնարավորությունը, սցենար, որը եվրոպական մեծ տերությունների համար կարող էր դառնալ աշխարհաքաղաքական աղետ եւ իրենց շահերին իրական սպառնալիքներ ստեղծել Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հնդկաստանում եւ այլ տարածաշրջաններում: Այս ճանապարհին ամենագործուն պատնեշներից մեկը հենց պանթյուրքիզմն էր:

Պանթյուրքիզմը, հնարավոր է, եղել է նաեւ ամենաարդյունավետ միջոցը՝ խարխլելու պանիսլամիզմի դիրքերը՝ գաղափարախոսություն, որը քարոզում էր բոլոր մուսուլմանների միավորում եւ իսլամական միասնական գերտերության ստեղծում, որն ակտիվորեն առաջ էր տանում Օսմանյան կայսրությունը, առավել եւս, որ թուրք սուլթանը դեռ Սելիմ I Յավուզի կառավարման (1517 թվականից) տարիներից ի վեր խալիֆ էր:

Պանիսլամիզմից զգուշանում էին բրիտանացիները, հատկապես՝ Հնդկաստանում: Բրիտանական կայսրության կողմից Հնդկաստանի վերջնական նվաճումից հետո տեղացի մուսուլմանները սկսեցին ավելի շատ համակրանք տածել Օսմանյան կայսրության հանդեպ՝ նրա հետ նաեւ քաղաքական հույսեր կապելով: Շատ մուսուլմաններ նույնիսկ ներգաղթել են Թուրքիայի սահմաններում եւ պատվի արժանացել հենց սուլթաններից: Պանթյուրքիզմը ցնցեց միասնությունն ու առանց այն էլ բազմազգ Օսմանյան կայսրությունը եւ նեղացրեց այդ գերտերության աշխարհաքաղաքական մանեւրի տարածքը: Այդ համատեքստում ոչ թուրքական մուսուլմանական բնակչության տարածքների անեքսիայի համար նախադրյալներ ստեղծվեցին, առավել եւս, որ գաղութացման պրոցեսի ավարտից հետո նրանք կազմեցին այն տարածքը, որը դեռ հնարավոր էր գաղութացնել:

Սակայն, միեւնույն ժամանակ, թուրքական գործոնը շարունակեց մնալ կարեւոր դիրքում: Պանթյուրքիզմը Թուրքիային այլընտրանք տվեց՝ այսպես կոչված պասիոնար էներգիա տասնամյակների համար, հատկապես՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, առավել եւս, որ հնարավոր ռուս-թուրքական միությունը կարող էր ամբողջովին փոխել համաշխարհային քաղաքականությունում ռազմական-ռազմավարական հավասարակշռությունը: Պանթյուրքական գաղափարախոսությունն իրականացնելու համար առաջին քայլը եղավ արդեն նշված թյուրքիզմի գաղափարախոսությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե խնդիրը հեշտ է լուծել: Սակայն իրականում դա բարդ գործընթաց էր: Բավական է նշել, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում «թուրք» բառը վիրավորական էր: Թյուրքիզմի արմատավորմանը զուգահեռ ընթանում էր պանթյուրքիզմի ակտիվ քարոզչություն:

Այդ ծրագրերի իրականացման համար առաջին հերթին անհրաժեշտ էր Օսմանյան կայսրության եւ Անդրկովկասի ու Իրանի միջեւ ընդհանուր էթնիկ սահման ստեղծել եւ «մաքրել» տարածքները ոչ թուրքական բնակչությունից, մասնավորապես՝ հայերից, ասորիներից, հույներից, ինչպես նաեւ եզդիներից: Դա պանթյուրքական ծրագրերի գլխավոր պայմանն էր: Հատկապես կարեւորություն ստացավ «Թուրքական Հայաստան» կոչված տարածքը: Իոսիֆ Ստալինը դրան հետեւյալ սահմանումը տվեց. «Դա հենց այն «դրախտային անկյունն» է, որը երկար տարիներ ծառայել է եւ կշարունակի ծառայել Արեւմուտքի ագահ դիվանագիտական իղձերի եւ Արեւելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա»:

20-րդ դարի սկզբին պանթյուրքական գաղափարախոսության բեկման առանցքային կետերից մեկը դարձավ Անդրկովկասը: Այստեղ միաձուլվեցին մի շարք ռազմավարական, աշխարհագրական, էթնոքաղաքական, տնտեսական եւ այլ գործոններ: Անդրկովկասը դարձավ կամուրջ, աշխարհաքաղաքական պորտալար Առաջավոր Ասիայում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Կովկասում, Իրանում, Պովոլոժիեում: Այստեղ թյուրքական բնակչության մեծ զանգված կար, որը, ինչպես նշվեց, վերջնականապես դեռ չէր ձեւավորվել որպես միասնական ազգ: Այդ տարածշրջանում ուժեղ էին նաեւ կրոնական դավանանքները, հատկապես մուսուլմական բնակչության շրջանում, եւ այստեղ էր Բաքվի նավթը: Հենց այդ պատճառով տվյալ տարածքը դարձավ ինչպես մեծ գերտերությունների, այնպես էլ տարբեր գաղափարախոսությունների պայքարի կարեւորագույն թատերաբեմերից մեկը: